Posted in Uncategorized

Տնային աշխատանք․ Քիմիա

1․ Բնութագրել ձեր ընտրած տարրը ըստ հետևյալ սխեմայի:

1) Քիմիական տարրի նշանը Co

2) Կարգաթիվը 27միջուկի լիցքը +27

3) Հարաբերական ատոմային զանգվածը 59

4) Մեկ ատոմի զանգվածը (գ) 59*1,66*10-27կգ=97,94*10-27կգ=979,4*10-25կգ

5Դիրքը` պարբերական համակարգ 4-րդ, խումբը VIII, ենթախումբը գլխավոր

6)  Ատոմի բաղադրությունը՝ 27 պրոտոն, 21 նետրոն, 27 էլեկտրոն

7էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 2/6/15/2

8) Ինչպիսի՞ տարր է` մետաղ

9Օքսիդացման աստիճանը`ՕԱ 0, +2

2. Հավաքել տեղեկություններ այդ տարրի մասին՝ տարածվածությունը, հատկությունները, որ նյութերի բաղադրության մեջ է մտնում այդ տարրը, այդ նյութերի կիրառումը:

Kobalt electrolytic and 1cm3 cube.jpgԿոբալտ – փայլուն արծաթա-սպիտակ երկաթ, որի նշանն է Co, պարբերական համակարգի 8-րդ խմբի առաջին եռյակի քիմիական տարր: Կարգահամարը 27 է, ատոմական զանգվածը՝ 58,9332: Կոբալտը վարդագույն երանգով արծաթագույն, ծանր մետաղ է։ Միարժեք և քառարժեք կոբալտի համար ստացված են միայն քիչ թվով կոմպլեքս միացություններ։ Սովորական ջերմաստիճանում հոծ կոբալտը կայուն է ջրի և օդի ազդեցության նկատմամբ։ α-Co ունի վեցանկյուն բյուրեղացանցի կառուցվածք։

Երկրի վրա

Երկրակեղևում կոբալտի պարունակությունն ըստ զանգվածի հավասար է 4•10−3 %։ Հայտնի է կոբալտ պարունակող շուրջ 30 հանքանյութ, որոնցից են՝ կոբալտինը, լինեիտը, սմալտինը և այլն։ Ծովի ջրում պարունակությունը մոտ (1,7)•10−10 % է։ Կոբալտի ամենահարուստ հանքերը գտնվում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։

Ստացում

Կոբալտի արդյունաբերական ստացման հիմնական աղբյուրը նիկելի հանքանյութերն են, որոնցում այն գտնվում է խառնուրդի ձևով։ Այդ հանքանյութերի մշակումը շատ բարդ է և դրա եղանակը կախված է հանքանյութի բաղադրությունից։ Նիկելից կոբալտից անջատում են ըստ ռեակցիայի։ Համարյա ամբողջ նիկելը մնում է լուծույթում։ Ջուրը հեռացնելու համար սև նստվածքը շիկացնում են։ Ստացված օքսիդը վերականգնում են ջրածնով կամ ածխածնով։ 2-3 % խառնուրդներ պարունակող կոբալտը կարելի է մաքրել էլեկտրոլիզով։

Ֆիզիկական հատկություններ

Կոբալտը մետաղ է։ Օքսիդների բարակ շերտից ստանում է դեղնավուն երանգ։ Կոբալտը գոյություն ունի երկու ձևափոխությունների տեսքով։ Սենյակայինից մինչև 427 °C ջերմաստիճանը կայուն է α-ձևափոխությունը, 427 °C-ից մինչև հալման 1494 °C ջերմաստիճանը՝ β-ձևափոխությունը։ Կոբալտն ունի ֆերոմագնիսական հատկություն։

Քիմիական հատկություններ

Մանրացրած կոբալտը, որն ստացվում է 250 °C-ում նրա օքսիդը ջրածնով վերականգնելիս (հրակիր կոբալտ), օդում ինքնաբոցավառվում է՝ փոխարկվելով CoO-ի։ Հոծ կոբալտը սկսում է օքսիդանալ միայն 300 °C-ից բարձր։ Կարմիր շիկացման ջերմաստիճանում կոբալտը քայքայում է ջրային գոլորշին։ Տաքացնելիս կոբալտը հեշտությամբ է միանում հալոգեններին՝ առաջացնելով հալոգենիդներ։ Նույն պայմաններում փոխազդում է ծծմբի, սելենի, ֆոսֆորի, զառիկի, ածխածնի, սիլիցիումի, բորի և այլ տարրերի հետ, ընդ որում ստացված նյութերի բաղադրությունը երբեմն չի համապատասխանում վերը հիշատակված արժեքային վիճակներին։ Նոսր աղաթթվի և ծծմբական թթվի հետ դանդաղ է փոխազդում, դուրս է մղում ջրածին և առաջացնում, համապատասխանաբար, քլորիդ, և սուլֆատ, իսկ նոսր ազոտական թթվի հետ՝ ազոտի օքսիդներ և նիտրատ։

 3. Ձեր  շրջապատում կամ կենցաղում ընտրել և գրել մարմինների,խառնուրդների,  նյութերի անվանումները: Բաժանել մարմինների և նյութերի`

Մարմիններ Նյութեր
Դուռ Պայտ, երկաթ, մետաղ
Աթոռ Պլաստմաս, փայտ, երկաթ, մետաղ
Ծաղկաման Կավ, ճենապակի, պլաստմաս, ապակի

Leave a comment