Posted in Uncategorized

Դերենիկ Դեմիճյան փաթեթ․․․

10-14.09.2018թ․

Պատմվածքը ներբեռնել այստեղից.  Գիրք ծաղկանց:

Կարդալ պատմվածքի առաջին հատվածը (մինչև … փոքրիկ Զվարթը):

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք:

Ցավագար – Որևէ հիվանդությամբ տառապող:

Չարոց – Երբ հոգու մեջ մտնում է սատանա կամ չար հոգի։

  • Բնութագրիր Զվարթին:

Զվարթը շատ յուրահատուկ տղա էր, նա նման չէր մյուս երեխաներին։ Նա ուներ շատ վառ երևակայություն և ամեն չնչին բանի մեջ նա տեսնում էր մի նոր աշխարհ։

  • Բնութագրիր հասարակությանը, որտեղ ապրում էր Զվարթը:

Հասարակությունը, որտեղ ապրում էր Զվարթը նման էին որոշ հասրակություններին, որտեղ իրենց համար Զվարթը մի խենթ տղար էր, ով տեսնում էր այն ինչ չէին տեսնում մյուսները և քանի որ նրա տեսնակյունը նման չէր մյուսներին, նրան համարեցին խելագար։

  • Ի՞նչ հակասություն կար նրանց միջև (ցույց տուր մեջբերումներով), որն էր դրա պատճառը: Դու բնակա՞ն ես համարում այդ հակասությունը. ինչու՞:

Նրանց միջև եղած հակասությունը դա տարբեր տեսանկյուններն էին՝ օրինակ, երբ երեխան ծառի տակ տեսնում էր մի մարդ ձեռքը նուռ, իսկ ուխտավորի և իր հոր համար դա ուղակի ծառ էր, կամ վայրը նկարագրում էր այնպես կարծես թե հեքիաթում լինեիր։ Իմ համար այդ հակասությունը բնական է, քանի որ մարդիկ տարբեր են իրենց թե՛ տեսանկյուններով և թե՛ կարծիքներով։ Հենց դա էր նրանց հակասության պատճառը։

Կարդալ պատմվածքի երկրորդ հատվածը (մինչև … ու անդունդների նիշերով):

  • Ինչպե՞ս կբացատրես վանահոր հասցերին ասված այս արտահայտությունը՝  նա «հոգևորաց» չէ, այլ «մարմնավորաց» է: Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս վանականներից:

Բոլոր վանականները հոգևոր են, այսինքն նրանք շարժվում են հոգով և հոգին է նրանց առաջնորդը, իսկ վահայրը մարմնական էր, ով շարժվում է մարմնով և մարմիննով է առաջնորդվում։

  • Կարո՞ղ ես արևելահայերեն դարձնել (թեկուզ՝ մոտավոր) վանահոր խոսքերը. Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական… Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք… Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարն մրջյունն։ Եղեք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցեք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են… Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն:

Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական… Կառուցում են քաղաքը, կառուցում՝ խոսքը, կառուցում՝ միտքը… Աշխատ առնե բնությունն, կառուցանել ծառը, մրջյունն է շինարարը։ Եղեք և դուք կառուցող և շինարար, որպես երկրի մարդ, սիրեցեք աշխատանքը, որովհետև կառուցումը և աշխատանքն է սուրբ… Չքանա բռնությունը, փոշիանան գահն ու թագավորությունը և մնա շինարարը:

  • Քո կարծիքով կառուցելն ինչու՞ է ամեն ինչից վեր դասում, իսկ դու ինչքա՞նով ես քեզ կառուցող համարում, ինչ ես «կառուցում»:

Իմ կարծիքով «կառուցելն» ամեն ինչ վեր է քանի որ մենք մեր ամբողջ կյանքում կառուցում ենք, կառուցում ենք մեր կյանքի աստիճանը, մեր միտքը, մեր լեզուն․․․ Ամեն ինչը փոխելու համար մենք քանդում ենք հինը և կառուցում նորը, բայց հինը մեզ հիշեցնում է միայն կառուցման հիմքը։ Ես կառուցում եմ իմ միտքը, իմ խոսքը, իմ ամեն ինչը ինչ ես եմ անում, բայց ես հմուտ կառուցող չեմ, քանի որ դեռ լիովին կյանք չեմ մտել։

Կարդալ պատմվածքի երրորդ հատվածը (մինչև … թաղեցին քարե գաղտնարանում):

  • Դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ:

Անիմա – Չիմացող, առանց իմանալ։

Անէանալ – Ոչնչանալ, անհետանալ, վերանալ, չքվել։

Սաղմոս – Աստվածաչնշի մի մասը՝ կրոնական քնարերգական հատվածների ու աղոթքների ժողովածուն։

Քիվ – Հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից կամ պատուհանների ու դռների վերևից։

Բանսարկել – Խոսք խառնել, խառնակություն գցել, զրպարտել, չարախոսել։

  • Ինչ էր փորձում քարոզել Զվարթը:

Զվարթը քարոզում էր, որ մարդիկ սիրելով տալիս միմիանց կյանք։ Բայց մարդիկ չեն կարող տեսնել սերը, եթե լինեն նախանձ։

  • Ինչու՞ է նախանձը, սահմանափակը փորձում միշտ փակել Սիրո ճանապարհը:

Եթե մարդ սահմանափակ է, ուրեմն նա նաև նախանձկոտ է, քանի որ նախանձկոտ են լինում միայն այն մարդիկ ովքեր տեսնում են որ իրենցից էլ ավելին կա, այդպիսի մարդկանց մոտ այդ թերությունը կարող է փակել իրենց Սիրո ճանապարհը։

Կարդալ պատմվածքը մինչև վերջ:

  • Ի՞նչ են խորհրդանշում ծաղիկները Զվարթի գրքում:

Զվարթի գրքում ծաղիկները խորհդանշում են մարդկանց։

  • Թվարկիր, թե ըստ պատմվածքի, գիրքը ի՞նչ դեր կարող է կատարել մարդու կյանքում: Ո՞րի հետ ես դու համաձայն. ինչու՞:

Գիրքը կարող է մարդու կյանքը փոխել 180 աստիճանով, փոխել որոշ բնավորություններ։ Իմ կարծիքով իրոք շատ լավ է դա, բայց պետք է ամեն գրքից ազդվել և փոխվել, քանի որ միշտ փոխվելով և ձգտել լինել լավը, վերջում այնքնա էլ լավ չի կարող վերջանալ։

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Իմ կարծիքով <<Գիրք Ծաղկանց>> նշանակում է <<Ծաղիկների Գիրք>>, քանի որ Զվարթը բոլորին ծաղիկներով էր օրինակ բերում և ամեն մեկին մի ծաղկի էր նմանեցնում։