Posted in Գրականություն և Հայոց լեզու

Լևոն Շանթ

փառաբանմանը։ Իշխանուհու եղբայրը իր դստեր հետ որոշում է գալ և տեսնել այդ եկեղեցին, սակայն ուժգին փոթորիկի պատճառով լիճը շրջում է իրենց լաստը։ Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը: Իշխանի դուստրը՝ Սեդայի տեսիլքը անըհդհատ գալիս է և խանգարում է երիտասարդ աբեղային հանգիստ ապրել։ Երիտասարդ աբեղան ամբողջ դրամայի ընթացքում փորձում է գտնել իր հոգու կորցրած հանգստությունը և ներդաշնակությունը։ Նա հանդիպում է այդ եկեղեցու վանահորը, ով իրեն խորհուրդ է տալիս, որ մոռանա իր սիրուն և իրեն ամբողջովին նվիրի եկեղեցիին, սակայն վանահայրը ինքն էլ է սիրահարված եղել իշխանուհուն և մոռանալով իր սիրուն նվիրել է ինքն իրեն ամբողջովին եկեղեցուն։ Որպեսզի մոռանա այդ սիրուն վանահայրը որոշում է քանդել եկեղեցին և դրա փոխարեն կառուցել նորը։ Սակայն մինչ վանահայրը կաներ այդ ամենը, երիտասարդ աբեղան չի կարողանում դիմադրել իրականությանը և իր տեսիլքներին և դառնում է խելագար, ինչն էլ իրեն ստիպում է, որպեսզի ինքնասպան լինի։ Վանականնները չեն ենթարկվում վանահորը և չեն քանդում այդ եկեղեցին, որպեսզի նորը կառուցեն։ Այսպիսով վանահայրը հեռանում է այդ կղզուց և գնում է, որպեսզի իր համար կառուցի նոր կյանք, նոր եկեղեցի և մոռանա ամեն կատարված բան։ 

Posted in Պատմություն

Արցախյան ազատագրական պատերազմ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմը (ՂԱՊ) Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունն է 1988–1994-ին։

Կոչվում է նաև Արցախյան ազատագրական պատերազմ 1988–1994 կամ ղարաբաղա-ադրբեջանական զինված հակամարտություն։ 1988-ից մինչև 1991-ի ապրիլի 30-ը կրել է հիմնականում տեղային բնույթ և դրսևորվել համապարփակ շրջափակման, պետական ու անհատական ունեցվածքի ավարառության, բերքի և ցանքատարածությունների փչացման կամ բերքահավաքին խոչընդոտելու, հայկական բնակավայրերի, մերձակա օժանդակ տնտեսությունների ու արտադրական ձեռնարկությունների վրա ավազակային հարձակումների և հակաօրինական այլ գործողությունների տեսքով։ Դրանց հաջորդել են կազմակերպված ու բացահայտ զինված ներխուժումները և տարածքներ զավթելու, հայ ազգաբնակչությանը բռնի տեղահանելու նպատակով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները։

Posted in Անգլերեն

Music and comunication

Some people say that music is a good way of bringing people of different cultures and ages together, and I’m agree wuth that because music is something that’s pretty much exclusive to the human race. It’s a human activity and part of every culture in the world.

Music is a part of culture, that is, a part of the character of each nation, by which people introduce themselves and represent their nation.

Thus, music is very important for the personality of each nation, and it is necessary to always maintain and develop the level of music.

Posted in Գրականություն և Հայոց լեզու

Շիրվանզադե

Հայ գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն՝ Ալեքսանդր Մինասի Մովսիսյանը, ծնվել է 1858թ․ ապրիլի 18-ին։ Ստեղծագործությունը հայ ռեալիստական գրականության բարձրագույն նվաճումներից է, այն նոր շրջան է սկզբնավորել հայ գեղարվեստական մտածողության, մասնավորապես՝ հոգեբանական արձակի և դրամատուրգիայի պատմության մեջ:

Ալեքսանդր Շիրվանզադեն սովորել է Շամախիի հայոց թեմական և ռուսական գավառական երկդասյան դպրոցներում: Հոր անսպասելի սնանկացման պատճառով պատանին ստիպված թողել է ուսումը և աշխատել: 1875թ. մեկնել է Բաքու և 3 տարի աշխատել որպես գրագրի օգնական՝ ականատես լինելով շահի ու կողոպուտի համար մղվող մրցավազքին: Այդ տարիներին նրա կյանքում մեծ դեր է ունեցել մորաքրոջ որդին՝ դերասան Հովհաննես Աբելյանը: Աբելյանների տանը նա ծանոթացել է հայ և համաշխարհային գրականությանը, մամուլին, ճանաչել հայ ականավոր գործիչների:

Գրողը ցավով նկատում է, որ արագորեն վերանում են ավանդական հարաբերությունները, ոչնչանում է մարդկանց հոգեհարազատությունը, փողը խաթարել է բարոյական արժեքները՝ բազմաթիվ ազնիվ հոգիների դատապարտելով տառապալի կյանքի: 1895-96թթ. հայերի կոտորածների ժամանակ գրողը պաշտպանել է Հայ դատը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան ձերբակալել է: XIX դարի 90-ական թվականներին Շիրվանզադեն գրել է «Արսեն Դիմաքսյան» վեպը, «Ցավագարը», «Կրակ» վիպակները, իսկ 1896-97թթ.՝ «Քաոսը», որը հայ ռեալիստական վեպի գլուխգործոցն է թե´ գեղարվեստական, թե´ գաղափարական առումով:

Բացառիկ է Շիրվանզադեի դերը XX դարի սկզբի հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Հանդես է եկել Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի և ուրիշների մասին հոդվածներով, գրել է «Մելանիա», «Արտիստը» վիպակները, «Վարդան Ահրումյան» վեպի առաջին մասը,  դրամատիկական գործեր՝ «Եվգինե», «Ունե՞ր իրավունք», «Պատվի համար»։ Վերջինիս նյութը, ինչպես «Քաոսում», քաղված է մի ընտանիքի պատմությունից, որին գրողը հաղորդել է հոգեբանական հարստություն և խոր իմաստ: Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը, հակադրվելով և պախարակելով մեկը մյուսին, ներկայացնում է իր միջավայրը: Հետագա տարիներին լույս են տեսել «Կործանվածը», «Ավերակների վրա», «Արհավիրքի օրերին» դրամաները, «Շառլատանը» կատակերգությունը և այլ գործեր:

1916թ. նա Հովհաննես Թումանյանի հետ եղել է ժամանակավորապես ազատագրված Արևմտյան Հայաստանում: 1919թ. բուժման նպատակով դարձյալ մեկնել է արտասահման: 1926թ. գրողը հաստատվել է Երևանում: Գրել է «Մորգանի խնամին» կատակերգությունը, ամբողջացրել «Կյանքի բովից» երկհատոր հուշագրությունը, հրատարակության պատրաստել իր երկերը, վերամշակել մի շարք գործեր:  Շիրվանզադեն վախճանվեց 1985 թվականին: