Posted in Գրականություն և Հայոց լեզու

Գրիգոր Զոհրապ․ Նովելներ

 «Այինկա»

Այս նովելն իր մեջ պարունակում է մի քանի կարևոր և անհամատեղելի երևույթներ, որոնք բոլորի կյանքում էլ կարող են հանդիպել։ Երկու եղբայրներ՝ Հակոբոսը և Սահակը, նույն ճաշակի, սակայն տարբեր աշխարհայացքներով հեռվանում են իրարից, և իրար առաջ սուր ու զենք խաղացնում, մի աղջիկա համար, ով սիրելով, բայց որոշ պատճառներով հեռվացել է Սահակից, սակայն չսիրելով նշանվել Հակոբոսի հետ։ Հակոբոսը սիրում էր Պերճուհուն, ինչպես նաև Սահակը, սակայն Պերճուհին սիրում էր միայն Սահակին, և այդ սերն այնքան ուժեղ էր, որ չնայած իրենց հեռավորությանը և Պերճուհու կատարած որոշմանը, նրանք ամեն իրար տեսնելուց կորցնում էին իրենց, որը աննկատելի չէր, և հենց դրա պատճառով էլ Հակոբոսը և Սահակը իրար առջև սուր ու զենք բարձրացրին և Հակաբոսը սպանեց Սահակին, որի ադրյունքում մայրը վշտից մահացավ, իսկ իր սիրած աղջիկը, այն աղջիկը, ում սիրով համար նա սպանեց իր եղբորը, նշանը հետ տվեց և դատապարտեց իրեն մշտական վշտով։ Յուրաքնաչյուր կերպար ցույց է տալիս և սովորեցնում կյանքի մի մեծ դաս, սակայն ոչ մեկին հնարավոր չէ մեղադրել, կամ արդարացնել, քանի որ բոլորն էլ ունեին իրենց մեղքի բաժինը։

«Զաբուղոն»

Շատ հետաքրքիր նովել էր, քանի որ այստեղ հեղինակը ցույց է տալիս ևս մի օրինակ, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի իր թույլ կողմերը, ինչքան էլ նա թվա անհաղթելի, իսկ սովորաբար այդ թույլ կողմերն են օգտագործում ամենամտերիմները և սիրելիները, ովքեր իրենց տարօրինակ ցանկությունների և ունեցածով չբավարարվելու պատճառով պատրաստ են գնալ ամեն քայլի։ Զաբուղոնը գող էր, և թվում է նրանից սովորելու ոչինչ չկա, սակյան նովելի այն պահը, երբ բազմաթիվ փախուստի փորձեր կատարելուց հետո վերջապես հասնում է իր սիրելիի տան մոտ, և տեսնում է դավաճանությունը, ձեռքը տանում է դանակի մոտ, սակայն կարողանալով զսպել իրեն, պարզապես հեռանում է, իսկ փողոցում թափառելուց հետո վերադառնում է բանտ, քանի որ իր ողջ կյանքի ընթացքում նա լավ ու արդար բան չի արել, որպեսզի ունենա տուն, կամ մի ծանոթ-ընկեր-բարեկամ, ում մոտ կարող էր գնալ, և իր փախուստը «վերաիմաստավորվեր»։

«Ճիտին պարտքը»

Իրականում այս նովելը, իրադարձությունների մեծ փոփոխություններ չուներ, սակայն ամեն ինչ հենց դրա մեջ էր, քանի որ Հուսեփ աղան չէր կարողանում իր կյանքը փոխել, և թվում էր թե հարմարվել է իր կրկնվող առօրյային, սակայն, դա շատ ճնշող էր, հատկապես, երբ նա չկարողացավ անցնել կամուրջը, գումարի պակասության պատճառով, և հասկանալով, որ կաշվե պայուսակը թողել է ինչ-որ տեղ, նա պարզապես ինքնասպան եղավ՝ իրեն խեղդելով ջրի մեջ։ Յուրաքանչյուր մարդուն պետք է փոփոխություններ, քանի որ նույնությունը և միատոնությունը հոգնեցուցիչ և խելագարեցնող է։

«Փոստալը»

Շատ տխուր և անգամ ցավոտ պատմություն է, որը ցույց է տալիս, որ անընդհատ ցավոտ փորձությունների միջով անցնելուց, վերջում ուղղակի կորցնում ես զգացմունքներդ, և էլ ոչ միայն ցավ, այլ ոչինչ չես զգում։ Ցավոտ է այն, որ այդպիսի մարդիկ եղել են, և շատ հնավոր է կան, ովքեր իրենց հաճույքների համար կարող են անցնել և «տրորել» դիմացինի սահմանը, իսկ իրենց «անվան» ու «պատվի» համար «գումարով փակեն իմացողների բերանները»։ Տիգրանուհին, այժմ չունի ոչ մեկին, ոչ մեկ իրան էլ չի ընդունի, սակայն նրա համար մեկ է արդեն ամեն ինչ, քանի որ նա կորցրեց իր զգացմունքները, իսկ իր բոլոր սխալները, սկսած գյուղում ամուսնանալուց, նրա պատճառով են, որ իր ողջ կյանքում նա մենակ է մեծացել և չի ունեցել իսկական ընտանիքի օրինակ։

«Այրին»

Այս նովելը ամբողջությամբ սիրո մասին է, և որի բացակայությամբ իրար հետ ամուսնանալը կարող է յուրաքնաչյուրի կյանքին բարդույթ առաջացնել և ճակատագրական մեծ հետք թողնել, քանի որ ամուսնանալով կապում ես քո կյանքը մեկ ուրիշի հետ, իսկ երբ չկա սեր, ապա պարտականությունները կարող են շատ հեշտ մոռացվեն, իսկ տվյալ նովելում Մարտիրոսը գայթակղվելով Պոլսի կյանքին և կանանց, մոռացության է տալիս իր ընտանիքը և իր կնոջը զրկում սեփական կյանքից, քանի որ ամեն մեկն իր կողմից պարտականեցնում է այդ աղջկան։ Սերը իրականում կարևոր բան է, որին անգամ հեռավորություները չի կարող հաղթել, իսկ այս հերոսների դեպքում չկար սեր, սակայն կար հեռավորություն, որն էլ ավելի անհնար էր դարձնում համատեղ կյանքի ընթացքում առաջացած սիրո հավանականությունը։

Posted in Գրականություն և Հայոց լեզու

Կարդում ենք արևմտահայերեն

Լուսնի տակ․ Մաթեոս Զարիֆյան

Ահ, լուսնին տակ կարելի չէ՛
Որ հույզ մը մութ քեզ չտանջե.
Իսկ երբ կա սե՜ր…
Ու մութ աչքեր
Այդ րոպեին
Քեզ կը նային՝
Երկինքն ի վար կարծես կ’իջնա
Քիչ-քիչ անհունն հոգվույդ վըրա…

Որոշեցի այս անգամ էլ ծանոթանալ Մաթեոս Զարիֆյանի սիրային բանաստեղծություններին, որոնց մեջ գտա նույն թեթևությունը և հանգստությունը, որոնք օգնում են ավելի լավ և հնարավորինս մոտ պատկերացնել և հասկանալ այն, ինչ հեղինակը ցանկացել է տալ և ասել իր բանաստեղծությամբ։

Զարիֆյանի ՍԵՐՆ ավելի հեքիաթային էր, որոնք անգամ կախարդում էին, երբ արդեն խորացած ես բանստեղծության մեջ։ Այս բանաստեղծության մեջ ցանկալի և կախարդական է սերը, քանի որ հեղինակը սերը կապում է տիեզերական ուժի հետ։

Posted in Պատմություն

Հայ ազատագրական շարժումները 20-րդ դարի սկզբին

  • Ամփոփ ներկայացրե՛ք ապստամբությունները և դրանց հետևանքները:

1890-ական թթ. վերջերից արևմտահայության մոտ ստեղծվել էր ընդհանուր հուսահատական վիճակ: Հայդուկային պայքարի ամենանշանավոր դրվագն այս շրջանում Ս. Առաքելոց վանքի կռիվն էր: Տարոնի ժողովուրդը հավաքվել էր Մշո առաջնորդարանի մոտ և պահանջում էր տիրող ծանր վիճակից որևէ ելք գտնել: Նշանավոր հայդուկ Հակոբ Կոտոյանը առաջ է քաշում զինված խմբով Ս. Առաքելոց վանք մտնելու և ինքնապաշարման դիմելու գաղափարը: 1901 թ. նոյեմբերի 3-ին Անդրանիկը 37 հայդուկների և 20 զինված գյուղացիների հետ մտնում է Մուշից հարավ-արևելք ընկած Ս. Առաքելոց վանքը և այն վերածում ինքնապաշտպանական ամրոցի: Երեք օր անց սկսվում է կռիվը: Նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները տեղացած ձյան պայմաններում, սպիտակ սավաններով փաթաթված, աննկատ հեռանում են վանքից: Այս հերոսական կռիվը մեծ տպավորություն գործեց հայության վրա, միաժամանակ արձագանք գտավ արտասահմանում:

Ս. Առաքելոց վանքի կռվից հետո հայդուկային ելույթները գրեթե դադարեցին, սակայն 1903 թ. աշնանը Սասունի հայտնի Գելիեգուզան գյուղում ստեղծվեց ինքնապաշտպանության զինվորական մարմին՝ Անդրանիկի գլխավորությամբ: 1904 թ. հունվարին թուրքական զորքերը գրավեցին Սասունի ճանապարհները՝ կտրելով այն Մուշից: Ապրիլի 1-ին թշնամին հարձակվում է հարավային կողմից, որի պաշտպանությունը հանձնված էր Չավուշին: Ապրիլի 22-ին թշնամին բազմաթիվ զոհերի գնով միայն կարողանում է գրավել հայերի ինքնապաշտպանության կենտրոնը: Հետո թուրքերը գրավեցին նաև Տալվորիկը, սակայն կռիվները շարունակվեցին մինչև մայիսի կեսերը: Ապստամբության ղեկավարների համար պարզ էր, որ հնարավոր չէ երկար դիմադրել՝ բավարար զենք ու զինամթերք չունենալու պատճառով: Թշնամին հաշվեհարդար է տեսնում Սասունում մնացած խաղաղ բնակչության նկատմամբ: Պահը հարմար գտնելով՝ սուլթանը ցանկանում էր տեղի հայությանը վերաբնակեցնել Մշո դաշտում, բայց ի վերջո տեղի տալով սասունցիների սպառնալիքներին ու մեծ տերությունների հյուպատոսների միջամտություններին՝ հրաժարվում է այդ քայլից: Այսպիսով՝ Սասունի 1904 թ. հերոսական ապստամբությունն ավարտվեց պարտությամբ: Այն ցույց տվեց, որ մասնակի ընդհարումներով հնարավոր չէ լուծել արևմտահպության ազատագրման խնդիրը:

Այս երկու ապստամբությունների ավարտը մեծ հաշվով ի օգուտ մեզ էր, և թեկուզ փոքր հաղթանակը մեծ դեր ուներ հայության համար, և մեծ առիթ էր ոգևորվելու և պայքարելու ուժ ու եռանդ փոխանցելու։

Posted in Անգլերեն

Exercises for vocabulary

1. a) 1. cannon

2. bow

3. bullet

4.arrow

5. helmet

6. spear

7. missile

8. shield

9. machine gun

10.sword

2. a) 1.casualties: people who have been killed or injured in a war

2. refugees: people who are forced to leave their country or home because there is a war, or for political or religious reasons

3. forces: a group of people who have been trained to protect others, usually with weapons

4. troops: soldiers in a large group

5. cmmander: an officer in charge or of a group of soldiers

6. the wounded: people who have been injured by weapons

7. civilians: people who are not members of the armed forces

8. snipers: people who shoot at others from hidden positions

9. survivors: people who have managed to stay alive in a war

10. ally: in time of war, a country that has agreed to help and support another country

b) 1. rebellion: an attempt by a large number of people in a country to change their government, using violence

2. coup: a sudden change of government that is illegal and ofen violent

3. revolution: an attemt by large number of people in a country to change their government

4. ceasefire: when two armies agree to stop fighting temporarily

5. civil war: a war between groups of people in the same country

6. siege: when an army tries to take a city or building by surronding it and stopping the food supply

7. treaty: a formal agreement between two or more countries

3. a)1. The rebers overthrew the government.

2. Fighting shell between the rebels and the army.

3. The army surrender the rebel positions.

4. The rebels retreat.

5. Some of the rebels break out.

6. The rebels blow up the airport runway.

7. The government declare war on the rebels.

8. Some rebels loot the city.

9. The army capture over 300 rebels.

10. They finally shot the rebels.

11. The army release most of the rebel prisoners.

12.They execute the rebel leader.

Posted in Գրականություն և Հայոց լեզու

Կարդում ենք արևմտահայերեն

Կատար․ Մաթեոս Զարիֆյան

Ի՜նչ գեղեցիկ կատար է այս.
Ցավ չունիմ, վիշտ չունիմ, հրճվանք չունիմ.
Անցեր եմ, հեռացեր եմ այդ բոլորեն.
Վեր եմ ելեր…

Անդուլ, անվերջ, ձյունի մեջեն կը քալեմ.
Ամայի, մութ բարձունքներու հովին մեջեն,
Ճակատըս վեր.
Ու կարծես թե, իմ այս հիվանդ մատներուս տակ,
Ամեն րոպե մանիշակներ կը փայփայեմ…

Ի՜նչ գեղեցիկ կատար է այս.
Այնպե՜ս սուզված կապույտին մեջ…
Ինձ կը թվի, իրիկուն մը,
Ես այս լեռնեն`
Կարող կ’ըլլամ հոգիիս ա´ստղը համբուրել…

Բանաստեղծությունը ինքին շատ դյուրին և հստակ է գրված, սակայն յուրաքնչյուր բառի տակ կա թաքցված իմաստը, որը ինձ գրավեց։ Ինչպես նաև շատ սիրեցի հեղինակի թեթևությունը և ընթերցելուց հանգստություն զգացի։

Բանաստեղծությունը նրա մասին է, որ ուրախ է և երջանիկ այն մարդը, ով կարող է սիրել և հիանալ իրեն շրջապատող «գեղեցիկով», և այդ սիրո հիման վրա նա կհասկանա, կնկատի շատ այլ բաներ, որոնք կարող են դռնալ նոր հնարավորությունների և բարձրունքների սկիզբ։

Posted in Անգլերեն

Vocabulary. exercise

3. a) 1. get one’s own back on someone (=take revege on someone)

2. get over a break-up (=recover from a break-yp with someone)

3. get even (informal) (=the cause somebody the same amount of trouble or harm as they have caused to you)

4. get back together (=to start a romantic relationship with somebody again, after having finished a previous relationship with the person)

Posted in Քաղաքագիտություն

Պետաքաղաքական վարչաձև

  • «Պետաքաղաքական վաչաձև» հասկացության բացատրություն։

Պետաքաղաքական վարչաձև – հանրային իշխանության իրականացման միջոցների, եղանակների և հնարքների համակցությունն է, որոնց հավաքական գործողության հետևանքը ժողովրդավարության փաստական մակարդակն է։

  • Պետաքաղաքական վարչաձևի հատկանիշները և տեսակները։

Պետաքաղաքական վարչաձևի հատկանիշների միջոցով որոշվում է, թե կոնկրետ երկրի պետաքաղաքական վարչաձևն ինչպիսին է։ Պետաքաղաքական վարչաձևը լինելու է երկու տեսակի՝ ժողովրդավարական և հակաժողովրդավարական։

Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևը հանրային իշխանության իրականացման ձևերի, միջոցների, եղանակների և հնարքների համակցությունն է, որոնց միջոցով պետական իշխանությունը լեգետիմացնում է իրեն, և որի հավաքական գործողության հետևանքը ժողովրդավարության փաստական մակարդակն է։

Հակաժողովրդական վարչաձևի պայմաններում ճնշում է անհատին, ոտնահարում է իրավունքները, արգելում է նրա ազատ զարգացումը։ Պետական իշխանությունը կամայական է, անսանձ, անվերահսկելի։

Posted in Պատմություն

Հայ ազատագրական պայքարի զինված փուլը

  • Գնահատե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայդուկային շարժումը: Ըստ ձեզ ի՞նչ դերակատարություն ունեցավ շարժումը զինված պայքարի ընթացքում:

Ինչպես ուշ միջնադարում թուրքահպատակ հունգար և սլավոնական ժողովուրդները, այնպես էլ այդ ժամանակահատվածում հայերը անկազմակերպ դուրս եկան կենաց ու մահու կռվի՝ իրենց ապրելու իրավունքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Ազատագրական պայքարի այդ ձևը հայտնի է հայդուկային կամ ֆիդայական շարժում անունով: Նրանք երդվում էին ամբողջովին նվիրվել իրենց ժողովրդի պաշտպանությանն ու ազատագրությանը: Զենքը ձեռքներին հեռանում էին լեռներն ու անտառները, անհատապես կամ փոքրիկ խմբերով իրականացնում պատժիչ գործողություններ ատելի թուրք և քուրդ պաշտոնյաների, ինչպես նաև դավաճան հայերի նկատմամբ: Այս շարժման հանդես գալն Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական ծանր վիճակի հետևանք էր, այսինքն՝ ուներ իրական պատճառներ:

Կարծում եմ, որ այդ շարժումը թեկուզ անհաջող և էական արդյունք չունեցող էր, սակայն դրա շնորհիվ որոշ չափով հայերը համախմբվեցին, չափեցին իրենց ուժերը, և ինչու չէ, նաև հայ հայդուկային շարժումը հայ ժողովրդի ազգազատագրական  պայքարի վառ էջերից է: Դրա հետ մեկտեղ ֆիդայիների քաջությունը, անձնազոհությունը, ամենաաննպաստ պայմաններում պայքարի նրանց պատրաստակամաթյունը մեծ դեր խաղացին հայ ժողովրդին ազատագրական պայքարի պատրաստելու համար:

  • Ներկայացրե՛ք որևէ հայդուկի:

Ֆիդայական շարժման հայտնի դեմքերից է Հրայրը (Արմենակ Ղազարյան), որին թշնամին Դժոխք մականունն էր տվել: Նա ծնվել է 1864թ. Սասունի Ահարոնք գյուղում, սովորել է Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցում, զբաղվել ուսուցչությամբ:

  • Ի՞նչ եք կարծում, Թուրքիան փորձու՞մ է այսօր շարունակել և ավարտին հասցնել 1890-ականներին սկսած իր ցեղասպան գործունեությունը: Թուրքիայի ծրագրերը ինչպիսի՞ն են Հայաստանի և տարածաշրջանի հետ կապված:

Կարծում եմ, որ Թուրքիան դեռ ետ չի կանգնել իր վաղեմի նպատակից, և եթե ոչ ուղիղ, ապա այլ ձևերով անպայման նպատակ ունի շարունակել գեղասպան գործունեությունը, քանի որ մինչ օրս նա աչք ունի մեր հողերի և տարածքի վրա, որոնք կխթանեն իր ծրագրերի իրականացմանը։

Posted in Անգլերեն

Vocabulary. Expressions with “get”

1.1) I get the impression your’re a bit annoyed with me.

2) You’ll get a shock when you see him. He looks awful.

3) Since we stopped working together, we hardly ever get the chance to see each other.

4) Everyone else laughed, but I didn’t get the joke.

5) When you get to know him, I think you’ll really like him.

6) I need to speak with Martina urgently, but I just can’t get hold of her.

7) I want to get rid of that awful painting, but I can’t because it was a wedding present from my mother-in-law.

8) I’m going to get own back on my bother for telling my parent I got home late. Now I won’t lend him my bike.

9) He’s going to get into trouble with his wife if he’s late again.

10) I tried to walk past him, but he wouldn’t get out of the way.

2. 1) Get real. – I) There’s no way you can afford that car!

2) Get a life. – J) You’re 40 and you-re still living with your parents.

3) I’m not getting anywhere with this crossword. – A) It’s just to difficult for me.

4) She really gets on my nerves. – F) Everything about her irritates me, het voice, her smile – everything.

5) She really needs to get her act together. – D) Her exam is in two weeks and she hasn’t even started studying.

6) They get on like a house on fire. – C) They have excatly the same tastes and interests.

7) You should get a move on. – E)If you don’t leave soon, you’ll miss the train.

8) Your grandfather must be getting on a bit. – B) Is he in this eighties now?

9) My boyfriend just never gets the message. – H) I keep dropping hints about us getting engage, but he takes no notice.

10) She always gets her on way. – G) He just does whatever what she tells him to.

3. 1) How often do you get together with your extanded family?- J) meet socially

2) How long do you think it usually takes people to get over a break up? – A) recover from

3) How do you react if somebody interrupts you when you’re trying to get on with some work? – K) continue doing

4) Do you have any friends who you find it difficult to get through inspite of trying to talk to them honestly? – D) make smb understand

5) What are the best subjects to study in your country if you want to get into politics? – B) start a creer or profession

6) What’s the best way to get around your city, on foot or by public transport? – C) move from place to place

7) Have you ever cheated in an exam but got away with it? – L) do smth wrong without getting caught

8) What’s the minimum amount of money you would need to get by if you were living alone in your town? – E) manage with what you have

9) If you get a bit behind with your work or studies during the week, do you make up for it at the weekend? – F) fail to make enough progress

10) Does bad weather ever get you down? – G) depress you

11) In your family, who is best at getting out of doing their share of the housework? – I) avoid a responsibilty or obligation

12) If you leave people a message, does it annoy if they don’t get back to you immediately? – H) respond to smb by speaking or writing

Posted in Գրականություն և Հայոց լեզու

Գուրգեն Խանջյան. Գիր-ղուշ

Կարդացի «Գիր-ղուշ» պատմվածքը, որում պատմվում էր Հուդայի դավաճանության մասին, սակայն ավելի «ժամանակակից» և խոսակցական հայերենով։ Ինչպես նաև կար շատ կարևոր հատված, որտեղ հեղինակը նաև Հուդայի կողմից է ցույց տալիս կատարված իրողության նկարագրությունը, հնարավորություն է տալիս ծանոթանալ նրա մտքերի, արդարացումների և ինքն իր արածի վերաբերյալ կարծիքի հետ։

Շատ անսովոր էր կարդալ այդպիսի ոճով գրվածը, սակայն հատվածներ կան, որոնք ինձ նորություն էին և շատ տպավորիչ, որոնցից է այն պահը, երբ Հուդան իմանում է, որ Քրիստոսի «թշնամինները» գիտեին նրանց գտնվելու վայրի մասին, և Հուդայի այն հարցին, թե ինչու նրանք չէին գալիս նրանց հետևից, Կայափան պատասխանեց․

«Սպասում էինք` մատնություն լինի, ներսից, էս ա` եղավ: Անկեղծ ասեմ` կարծում էինք առաջինը Թովմասը կլինի, բայց նա մինչև կգցեր-կբռներ, դու ավելի շուտ հասկացար` ինչը, որտեղ ու ինչի»։

«Ուրեմն ես ձեզ պետք եմ»,– ուրախացավ Հուդան:

Կարծում եմ սա շատ կարևոր հատված է, քանի որ կարելի է ասել, Հուդան կորցրեց մի խումբ վստահելի ընկերներ, և փոխելով իր «կողմը» նա կորցրեց ինքն իրեն, քանի որ «թշնամինների» համար նա ընդհամենը իրենց ծրագրի մի գործիք էր, իսկ իր դավաճանության դիմաց «վարձատրությունը» ոչինչ է իր նախկին ունեցածի դիմաց։

Վեր կաց, Հուդա ջան, ազիզ, բերաններս չորացավ, ծարավ մեռանք, մոտդ փող կլնի… »: «Չկա»,– ընդհատեց Հուդան: «Դե լավ, հա, ագահություն մի անի, քու մոտ միշտ էլ մի բան ըլնում ա, հանի գիր-ղուշ գցենք, տենանք ով ա գնում գյուղ` հաց ու գինի բերի: Դե վեր կացեք, այ թամբալներ, վեր, վեր»:
«Ըհը, դե արի ու… »:

Այս հատվածով էլ ավարտվում է պատմվածքը, որտեղից շատ բաներ պարզ են դառնում․ Հուդան դավաճանելուց հետո եկավ ետ, առանց վախի և անգամ հպարտ իր արարքով, քանի որ իր մտքերում նա իրեն միայն արդարացրեց, ինչպես նաև ավելի հասկանալի է դառնում վերնագիրը, այո հենց այն գիր-ղուշը, որով պետք է որոշվեր թե ով պետք է գնար հաց ու գինի բերելու, ու դա պետք է որոշեր դավաճանության գնով ստացված փողը։