Posted in Uncategorized

Տնային աշխատանք․ Աշխարհագրություն

Դասի հղումը՝ այստեղ․․․

1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:

Ունի զարգացած երկիր-հարևաններ, ունի մուտք դեպի ծով և ունի տարանցիկ դիրք, այննտեղով են անցում երկրներ անցնող կարևոր ճանապարհները։

2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները։

Մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմական պայմանները, վառելիքային ռեսուրսները, օգտակար հանածոները, մաքուր օդն ու լեռնային գեղատեսիլ բնությունը, ավազայյին լողաձները, բարձորակ ճանապարհները, պատմաճարտարապետական և մշակույթային հուշարձանները։

3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիան կապեր ունի աշխարհի շատ տարածաշրջանների և երկրների հետ։ Ֆրանսիան արտահանում է մեծամասամբ պատրաստի արտադրանք՝ ավտոմոբիլներ, ինքնաթիռներ, զենք, էլեկտրատեխնիկական մեքենաներ, քիմիական ապրանքներ, հագուստ, օծանելիք, դեղորայք, գինի, կոնյակ, մշակված մսամթերք, հացահատիկ։ Հիմնականում ներկրում է նավթ, նավթամթերք, բնական գազ, մետաղներ, սննդամթերք, մեքենաների և սարքավորումների առանձին տեսակներ։ Շատ ներդրումներ է կատարում բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում։

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Ֆրանսիա.png

Posted in Uncategorized

Տնային աշխատանք․ Հայոց Պատմություն

Հարցեր՝

1. Ինչո՞վ ավարտվեց Երևանի պաշտպանությունը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:

Երևանի պաշտպանությունը ավարտվեց հերոսական հաղթանակով։ Այդ պաշտպանության նշանություն այն է, որ այդպես ցույց տվեցինք հայ ժողովրդի ազատասիրությունը ու ռազմական բարձ ոգին։

2. Ո՞վ էր Դավիթ Բեկը: Ի՞նչ գիտեք նրա մասին:

Դավիթ Բեկը իսկական հայ զորավոր էր, մելիք և նրա շնորհիվ հաղթանակ տարանք Հալիձորի պայքարում և անգամ վերադարձրեցինք մեր հողերը։

3. Համեմատե՛ք Արցախի և Սյունիքի զինված պայքարը և դրանց արդյունքները:

Զինված պայքարի շնորհիվ և՛ Արցախում, և՛ Սյունիքում, կարճ ժամանակով, վերականգնվեց Հայկական իշխանությունը։ Իհարկե այնքան էլ լավ չավարտվեց, բայց այս երկու պայքարները եղել են հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագների։

Posted in Uncategorized

Տնային աշխատանք․ Համաշխարհային Պատմություն

Հարցեր՝

1. Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

Փոխվեց եվրոպական հասարակության սոիալական կառուցվածքը։ Բուրժուազիայի և գործարանային վարձու բանվորները և կազմեցին նոր հասարակարգի երկու հիմնական դասակարգերը՝ արդունաբերական բուրժուազիան և բանվոր դասակարգ։ Վերացան դասերի և դասային արտոնությունները։

2. Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:

Արդյունաբերական հասարակությունը, գյուղերի գերբնակչությունը, տեխնիկական առաջնթացը և փոփոխությունները տրանսպորտում նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը։

3. Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

Մարդկանց տեղաշարժումը, աշխատանքի գնալ-գալն ապահովվեց փոխադրամիջոցները՝ օմնիբուսը։ Սալարկվեցին բազմաթիվ փողոցներ, փողոցները սկսեցին լուսավորվել սկզբից յուղի, իսկ ավելի ուշ գազի, նավթի և բնաճարպի լամպերով։ Կառուցվեցին ջրմուղ ունեցող տներ։ Ստեղծվեց առաջին վերելակը։ Տների ներքին հարդարանքը փոխվեց, կիսվեց մասերի՝ ննջարան, աշխատասենյակ, հյուրասենյակ։ Սկսեցին ջեռուցվել սկսբից վառարաններով, իսկ հետո կենտոնացված ջեռուցմամբ։ Տարազները վերացան, եկավ կոսյումների մոդան։ Մարդիկ կենտոնացան լուսանկարչությանը և սկսեցին կաևորել իրենց տոհմի և ընտանքի պատմությունը լուսանկարներում։ Հայտնագործեցին գրամեքենան, որով առաջին տպագրությունը եղավ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները», իսկ ավելի ուշ արդեն սկսեցին տպագրել օրաթերթեր, ստեղծվեցին հանրային գրադարաններ։

4. Համեմատել միջնադարյան և նոր ժամանակի քաղաքները:

Այդքան էլ չի տարբերվում միջնադարի և նոր ժամանակների քաղաքները, պարզապես հիմա ավելի զարգացված է և ավելի շատ տեղ է գրավում էլեկտականությունը։

5. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Մտավորականության դերը բարձրացավ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում, քանի որ այդ շրջափուլում ստեղվեց մեքենայական արդունաբերությունը, գործարանները և ֆաբրիկաները, առաջին շրջափուլով սկսվեց տեխնիկայի զարգացումը։

Posted in Uncategorized

Տնային աշխատանք․ Կենսաբանություն

Դաս 2

Տնային աշխատանք՝

Օրգանիզմի կենսական գործառույթների կարգավորման եղանակներ։ գեղձեր, դրանց տեսակները և ֆունկցիաները։

Դասագիրք էջ՝ 19-23 սովորել։

Լրացուցիչ աշխատանք՝

Նկարագրեք որևէ ֆունցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն, պատրաստեք ուսումնական նյութ։

Շաքարային դիաբետ՝