Posted in Uncategorized

Տնային աշխատանք․ Կենսաբանություն

Դաս 1

Մարդու օրգանները, բջիջ, հյուսվածք, օրգան-համակարգեր, հյուսվածքներ, դրանց տեսակները։

Բջիջ – Կենդանի օրգանիզմենրը լինում են միաբջիջ և բազմաբջիջ, միաբջիջ մարմինները կազմված է ընհամենը մեկ բջջից և ունի 0,1-0,5 մմ մեծություն, ամում և կենսագործում է ինքնուրյուն: Բազմաբջիջ օրգանիզմենում կառուցվածքնով, չափով և ֆունկցիայով նման բջիջները կարող են կազմել առանձին ծմբավորումներ` հյուսվածքներ:

Հյուսվածք – Հյուսվածքը կազմավորման ավելի բարդ մակարդակ է: Այդպիսիսք են կենդանիների էպիթելային, մկանային, շարակցական և նյարդային, ինչպես նաև բույսերի գոյացնող, փոխադրող, ծածկող և այլ հյուսվածքներ:

Օրգան – Յուրաքանչյուր օրգանիզմ կազմում է տարբեր օրգաններից, որոնք կատարում են որոշակի ֆունկցիաներ լրացնելով մեկը մյուսին:

Օրգան-համակարգը  – Երբ միավորում են ֆունկցիա կատարող օրգանները օրգան-համակարգերում` կազմում են օրգանիզմային մակարդակ:

Լրացուցիչ աշխատանք՝

Գտնել հետաքրքրիր տեղեկություններ հյուսվածքների, բջիջների կառուցվածքների մասին և պատրաստել ուսումնական նյութ։

Posted in Uncategorized

Տնային աշխատանք․ Ֆիզիկա

Կրկնողության հարցեր՝

1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը։

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2. Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։

Կինեմատիկան ուսումնասիրում է մարմինների շարժումն ու փոխազդեցությունը, առանց դրանց առաջ բերող պատճառները քննարկելու։

3. Ի՞նչն են անվանում նյութական կետ։

Նյութական կետ է կոչվում այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել:

4. Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները)։

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։ Հետածիգը լինում է երկու տեսակի՝ կորագիծ և ուղղագիծ։

5. Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կովում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։

6․ Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Մարմինը թողնում է հետագիծ, իսկ հետագծի երկարությւոնը կոչվում է անցած ճանապարհ։

7. Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ:

Հավասարաչափ շարժում՝ այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանաակամիջոցում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում։ Անհավասարաչափ շարժում՝ այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ շարժում:

8. Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին։

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

9. Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ: Բերել օրինակներ։

Անհավասարաչափ շարժում՝ այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ շարժումՕրինակ՝ փողոցում քայլող մարդը, սարից իջնող դահուկորդը, պատշգամբից ընկնող գնդակը։

10. Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է փոփոխական շարժման միջին արագություն այդ տեղամասում:

11. Գրել միջին արագության բանաձևը։

V միջ․=S/t (1)

12. Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը։

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն տրված երկու դիրքերի միջև։

13. Ի՞նչ է ակնթարթային արագությունը։

Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:

 

Լրացուցիչ առաջադրանք՝

Չափեք ձեր քայլի միջին երկարությունը և որոշեք տնից մինչև մոտակա կանգառը ձեր անցած ճանապարհը:

1. Որքան ժամանակում սահնակը, շարժումն սկսելով դադարի վիճակից, կանցնի 72մ ճանապարհ, եթե շարժվում է հաստատուն`4 մ/վ:

Պատ․՝ 19վ

2. Ավտոնեքենան դուրս գալով կանգառից, 10 վ-ում անցնոում է 400մ ճանապարհ:Մեքենայի շարժումը համարելով հավասարաչափ արագացող`որոշեք այդ շարժման արագացումը  և մեքենայի վերջնական արագությունը:

Պատ․՝ 40 մ/վ

Վ.Ի Լուկաշիկի խնդրագրքից կատարել խնդիրներ 113-ից մինչև 115-ը։

113. V = 36 կմ/ժ

մ/վ – ?

V = 36 կմ/ժ=36*1000/3600=10 մ/վ

114. V1 = 7,9 կմ/վ

V2 = 11,2 կմ/վ

V3 = 16,7 կմ/վ

մ/վ; կմ/ժ – ?

V1 = 7,9 կմ/վ = 7,9 *1000մ/վ = 7900 մ/վ

V1 = 7,9 կմ/վ = 7,9*3600կմ/ժ = 7,9*3600կմ/ժ = 28440 կմ/ժ

V2 = 11,2 կմ/վ = 11,2 *1000մ/վ = 11200 մ/վ

V2 = 11,2 կմ/վ = 11,2* 3600կմ/ժ = 11,2*3600կմ/ժ = 40320 կմ/ժ

V3 = 16,7 կմ/վ = 16,7կմ*1000մ/վ = 16700 մ/վ

V3 = 16,7 կմ/վ = 16,7*3600կմ/ժ = 16,7*3600կմ/ժ = 60120կմ/ժ

115. S = 2700կմ

t = 1ժ

V1 = ?

Ետադարձ՝ V2 = 715մ/վ

V1 և V2 արագությունների համեմատում – ?

V=S/t=2700/1=2700կմ/ժ

2700կմ/ժ=2700կմ/ժ*1000/3600=750մ/վ

V1>V2=750մ/վ>715մ/վ

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ 3-ից մինչև էջ 6:

Posted in Uncategorized

Տնային աշխատանք․ Քիմիա

Հարցեր կրկնողության համար

1. Ինչ է ուսումնասիրում քիմիան, ինչ բնագիտական գիտություններ գիտեք։

Քիմիան ուսումնասիրում է նյութերը, դրանց բաղադրությունը, կառուցվածքը, հատկությունները և կիռարումը:

2. Մարմին, նյութ, բերել օրինակներ։

Մարմինը մեզ շրջապատող առարկաներն են, իսկ նյութերը, թե ինչից են պատրաստվածայդ առարկաները: Մարմին՝ աթոռ, սեղան, քանոն, նյութ՝ փայլտ, երկաթ, պլաստմաս։

3. Պարզ և բարդ նյութեր, բերել օրինակներ։

Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրից, իսկ բարդերը՝ մեկից ավելի: Պարզ՝ երկաթ (Fe), Կոբալտ (Co), բարդ՝ ածխաթթու գազ (CO2), ջուր (H2O)։

4. Ֆիզիկական, քիմիական երևույթներ, բերել օրինակներ։

Երևույթներ` Ցանակացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ: Երևույթները լինում են ֆիզիկական և քիմիական: Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը: Քիմիական ռեակցիաների հատկանիշները` գույնի, հոտի համի փոփոխություն, էներգիայի անջատում կամ կլանում, ստվածքի առաջացում և գազի անջատում: Ֆիզիկական երևույթներ՝ սպիրտի գոլորշիցումը, կավի կոտրվելը, քիմիական նյութեր՝ մագնեզիումի այրումը, ամոնյումի բիզրոմատի քայքայումը։

5. Սահմանել մոլեկուլ, ատոմ հասկացողությունները, ատոմի բաղադրությունը։

Մոլեկուլը նյութի փոքրագույն մասնիկ, որը պահպանում է նրա հիմնական քիմիական հատկությունները և կարող է գոյություն ունենալ ինքնուրույն։ Ատոմը քիմիական տարրի հատկություններ ունեցող փոքրագույն մասնիկ։ Ատոմները շատ փոքր են՝ սովորաբար մոտ 100 պիկոմետր։ Ատոմի 99,94% միջուկն է, կազմված է էլեկտրոններից (բացասական լիցք), պրոտոննրից (դրական լիցք) և նեյտրոններից (չեզոք էլեկտրական լիցք)։

6. Ինչ ատոմամոլեկուլային տեսության կետեր գիտեք։

1. Գոյություն ունեն մոլեկուլային, ատոմային և իոնաին կառուծվածքով նյութեր:;

2. Մոլեկուլները, դրանք նյութի փոքրագույն մասնիկներն են, որոնք պահպանում են նյութի հատկությունները:

3. Մոլեկուլները կազմված են ատոմներից:

4. Ատոմը հունարենից թարգմանվում է ՝ անբաժանելի:

5. Ֆիզիկական երևույթների ժամանակ, և մոլեկուլները և ատոմները պահպանվում են, իսկ քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում են, բայց ատոմները պահպանվում են, այսինքն ատոմը քիմիապես անբաժանել մասնիկ է:

6. Նյութի ագրեգատային վիճակը կախված է, ատոմների և մոլեկուլների միջև տարածությունից:

7. Եվ մոլեկուլները և ատոմները գտնվում են անընդհատ շարժման մեջ:

7. Հարաբերական ատոմային, մոլեկուլային զանդված։

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ Զանգվածի ատոմային միավորից (ԶԱՄ)։

8. Տարրերի առաջին դասակարգումը, ինչպես է ստեղծվել պարբերական համակարգը։

Բոլոր տարրերը գրվեցին մի շարքով ըստ հարաբերական ատոմային զանգվածի մեծացումով։ Տարրերը համարակալվեցին, և այդ թվերը կոչվեցին կարգաթվեր։

9. Պարբերություններ, ինչ է ցույց տալիս պարբերության համարը։

Պարբերությունը՝տարրերի հորիզոնական շարքեր են, գրվածըստ կարգաթվերի մեծացումով, սկսվում են ալկալիական մետաղով վերջանում ազնիվ գազով:

10. Կարգաթիվ, ինչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը։

Կարգաթիվը դա պրոտոոնների և էլեկտրոնների թիվն է ցույց տալիս։

11 Խմբեր, ենթաղմբեր, ինչ է ցույց տալիս խմբի համարը։

Գլխավոր ենթախումբն ընդգրկում է տարրեր և՛ մեծ, և՛ փոքրպարբերություններից: Երկրորդական ենթախմբում ընդգրկվածեն միայն մեծ պարբերությունների տարրեր:

12. Տարրի բնութագրումը ըստ պարբերական համակարգի։

1) Քիմիական տարրի նշանը Co

2) Կարգաթիվը 27, միջուկի լիցքը +27

3) Հարաբերական ատոմային զանգվածը 59

4) Մեկ ատոմի զանգվածը (գ) 59*1,66*10-27կգ=97,94*10-27կգ=9794*10-26կգ

5) Դիրքը` պարբերական համակարգ 4-րդ, խումբը VIII, ենթախումբը գլխավոր

6)  Ատոմի բաղադրությունը՝ 27 պրոտոն, 21 նետրոն, 27 էլեկտրոն

7) էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 2/6/15/2

8) Ինչպիսի՞ տարր է` մետաղ

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ 0, +2

13. Օքսիդացման աստիճան, վալենտականություն։

Օքսիդացման աստիճան՝ Օքսիդացման աստիճանը կարող է ունենալ դրական, բացասական և զրոյական արժեքներ: Վակենտականություն՝ իոնային միացություններում տարրի վալենտականությունը հավասար է իոնի լիցքին:

14. Քիմիական կապի տեսակները՝ կովալենտ (ոչ բևեռայի, բևեռային), իոնային, մետաղական։

Կովալենտային կապի դեպքում կապ են առաջացնում ոչ մետղները։ Միևնույն ոչ մետաղների միջև առաջանում է կովալենտ ոչ բևեռային մետաղ։ Իոնային կապը առաջացնում է մետաղների և ոչ մետաղների իոնների միջև էլեկտրաստատիկ ձքողության ուժերով։

15 Քիմիական բանաձև, հաշվարկներ բանաձևվով։

Նյութ՝ H2SO4

1. Նյութի անվանումը։

Ծծմբական թթու

2. Ինչ տարրերից է կազմված տրված նյութը:

H, S, O

3. Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում:

Մեկ մոլեկուլներ կա՝ 2 H, 1 S, 4 O  ատոմներ։

4. Հաշվել՝ Mr:

Mr (H2SO4) = Ar(H)*2+Ar(S)+Ar(O)*4=2+32+64=98

5. Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m:

m(H):m(S):m(O)=2:32:64

6. Հաշվել տարրերի զանգվածային բաժինները`w:

w (H) = 2/98*100% =2%

w (S) = 32/98*100% = 33%

w (O) = 100%-(2%+32%) =65%

7. Նյութը բարդ է, թե պարզ:

Բարդ

8. Հաշվել մեկ ատոմի զանգվածը:

Mo (H2SO4) = 98*1,66*10-27կգ=1,63*10-25կգ

Posted in Uncategorized

Տնային աշխատանք․ Աշխարհագրություն

Դասի հղումը՝ այստեղ․․․

1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Աշխարհագրական դիրքի առավելությունն այն է, որ մուտք ունի դեպի ծով, ունի լեռնային տարածքներ և նաև գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Թերությունն այն է, որ այտեղ օդը որոշ քանակությամբ խոնավ է։

2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Ոչ այնքան շատ բայց ռեսուրսները, նրանց բնավորության գծեր, կլիմայի բարենպաստ պայմանները, անտառային զանգվածը, կողքից օգնությունը, ավտոմոբիլային տրանսպորտը, երթուղիները, բարձրակարգ ավտոճանապարհները, գետային ուղիները, խողովակաշարերի խիտ ցանցը, բերքատվություն և անասունների մթերատվություն։

3. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիան ժամանակակից աշխաարհում մեծ դեր ունի քանի որ նա մեծ քանակությամբ ապրանք է արտահանում և վաճառում է, դրանք մեծ քանակությամբ բաժին են ընկնում Եվրամիության երկրներին, ԱՄՆ-ին և Ճապոնիային։

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

Գերմանիա

Posted in Uncategorized

Translate from Armenian into English

Մինչ հայրիկս հյուրասենյակում թերթ էր ընթերցում, ես ու տատիկս խոհանոցում տորթ էինք թխում։

Whilst my father was reading a newspaper in the living room, I and my grandmother had a cake in the kitchen.

Չնայած ես սոված չէի, սակայն ստիպված էի հյուրերի հետ սեղան նստել:

While I was not hungry, but I had to sit with guests.

Երեկ ես հանդիպեցի իմ վաղեմի ընկերոջը, ում չէի տեսել երկար տարիներ:

Yesterday I met my old friend, whom I had not see for many years.

Ամեն անգամ, երբ ընկերներս այցելում են ինձ, մենք հրաշալի ժամանակ ենք անցկացնում միասին։

Every time, when my friends visit me, we spend a wonderful time together.

Հաճախ ես գնում եմ կինոթատրոն, որպեսզի մի քիչ հանգստանամ։

Often I go to the cinema, that a little bit rest.

Posted in Uncategorized

Տնային աշխատանք․ Համաշխարային Պատմություն

Հարցեր՝

1. Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

Առաջին շրջափուլին բնորոշ էր ձեռքի աշխատանքը և մեքենայական աշխատանքը։ Բայց երկուսն էլ իրենց հերթին օգնել են մարդկանց կենցաղային հարցերով և երկուսն էլ բարձր աճ են ապրել։

2. Սահմանել ինչ է նշանակում “հեղաշրջում՛”, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

Հեղաշրջում –  Կտրուկ փոփոխություն՝ բեկում՝ շրջադարձ որևէ բանի: Գոյություն ունեցող հասարակական-քաղաքական կարգերի արմատական վերափոխում, հեղափոխություն:

Կապիտալիզմ – Վարձու բանվորի շահագործման վրա հիմնված բուրժուական հասարակարգ, որտեղ արտադրության բոլոր միջոցները կապիտալիստական դասակարգի մասնավոր սեփականությունն են և ծառայում են որպես շահույթ քաղելու և բանվորի աշխատանքի արդյունքները յուրացնելու աղբյուր:

Մանուֆակտուրա – Խոշոր մեքենական արդյունաբերությանը նախորդած կապիտալիստական արտադրության ձև:

Խառատաային հաստոց – Պտտման մարմինների տեսք ունեցող շինվածքները շրջատաշմամբ մշակող հաստոցներ։

Լիբերալ – Լիբերալիզմի կողմնակից, լիբերալ կուսակցության անդամ: Լիբերալություն անող, վնասակար բարյացակամություն ցուցաբերող, ոչ պահանջկոտ, ավելորդ չափով ներողամիտ:

Իմպերիալիզմ – Կապիտալիզմի բարձրագույն ու վերջին ստադիան, որ բնութագրվում է խոշոր մոնոպոլիաների ու ֆինանսական կապիտալի տիրապետությամբ, հումքի աղբյուրների ու արտահանման շուկաների, օտար տերիտորիաների գրավման և ուրիշ ժողովուրդների շահագործման համար կապիտալիստական տերությունների միջև մղվող պայքարով, որը հանգեցնում է պարբերական ագրեսիվ պատերազմների և աշխարհի նոր բաժանումների:

Պրոլետարիատ – Կապիտալիստական հասարակարգի երկու հիմնական դասակարգերից մեկը՝ պրոլետարների դասակարգը, բուրժուազիայի կողմից շահագործվող վարձու բանվորների դասակարգը բուրժուական հասարակարգում:

Արհմիություն – Արհեստակցական միություն:

Կապիտալիստ  – Բուրժուական հասարակության մեջ տիրող կապիտալիստական դասակարգի ներկայացուցիչ, որը կապիտալ ունի և հավելյալ արժեք է քաղում վարձու աշխատանքի շահագործումով:

Բուրժուա – Ուրժուական դասակարգին պատկանող անձ: Հարուստ, փափկակյաց մարդ: Հարստահարիչ՝ շահագործող մարդ:

3. Արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

Ձեռքի աշխատանքից մեքենայական աշխատանք, մանուֆակտուրիայից գործարաններ և ֆաբրիկաներ։ Դրական կողմն այն է, որ ստանում էին մեծ քանակությամբ ապրանք և դրանից հետո Եվրոպայում ձևավորվում է արդյունաբերական հասարակությունը։ Իսկ բացասական կողմն այն է, որ մեծանում է մրցակցությունը և տնտեսական ճգնաժամ է սկսվում։

4. Ներկայացրու ՙՙՆշանավոր գյուտերն ու հայտագործությունները՚՚ 17-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի կեսերը։

XVIII դար – Շոգեմեքենա, ծոգեքարշ, շոգենավ, խառատային հաստոց և այլն

XIX դար – Առաջին էլեկտրական սարքավորումներ, հեռագիրը և Մորզեի այբուբենը, առաջին հեռախոսային զանգը և առաջին էլեկտրական լամպը։

5. ՙՙՄի գյուտի պատմությունՙՙ, ներկայացրու որևիցե մի գյուտ կամ հայտնագործություն, այդ գյուտի դերը այժմյան աշխարհում:

Շոգեմեքենա՝

Շոգեմեքենա, մխոցավոր ջերմային շարժիչ։ Նախատեսված է ջրային գոլորշու ջերմային ճնշման էներգիան մխոցի շարժման մեխանիկական էներգիայի փոխակերպելու համար։ Այդ ուղղությամբ առաջին փորձերը կատարել են անգլիացի մեխանիկ Թ․ Սևերին և անգլիացի գյուտարար Թ․ Նյուքոմենը։ Ի․ Պուզոաովը ստեղծեց առաջին շոգեօդափչման մեքենան։ Սակայն ժամանակակից շոգեմեքենայի նախատիպը Ջ․ Ուատտի ունիվերսալ մեքենան էր, որի օգտակար գործողության գործակիցն անհամեմատ բարձր էր նախորդներից։ Շոգեմեքենայի աշխատանքային պրոցեսը պայմանավորված է նրա գլանի խոռոչներում գոլորշու առաձգականության պարբերական փոփոխմամբ, որի ծավալը մխոցի ետադարձ-համընթաց շարժման պրոցեսում փոփոխվում է։ Մինչև XIX դ․ վերջը շոգեմեքենան միակ ջերմային շարժիչն էր։ Շոգեմեքենայի թերություններն են ցածր օգտակար գործողության գործակիցը (1—20%), փոքր հզորությունը, մեծ չափերը։ XX դ․ սկզբին իր դիրքերն աստիճանաբար զիջեց ջերմային շարժիչներին։

 

Posted in Uncategorized

Ավետիք Իսահակյան փաթեթ․․․

17-21.09.2018թ․

«Համբերանքի Չիբուխը»

Վերլուծություն՝

Այս պատմությունը Օհան-ամի մասին էր, ով միշտ դեմ է եղել անարդարությանը, նրա թշնամիններն են եղել հարուստները, սիրել է իր ընտանիքը, բայց և ապրել է նրանցից հեռու։ Այստեղ պատմվում են նրա կյանքում եղած պատմությունները, որոնք դեմ են եղել հարուստներին, ովքեր իշխել են աղքատներին և նրանց ձեռքից վերցրել նրանց հողերը։ Երբ մի անգամ նա բոլոր աղքատներին հավաքեց, սարքեց ամբող և նրանք դուրս եկան հարուստների դեմ, վերջում բոլորը, անագմ նրա չորս ընկերները գնացին ներեղություն խնդրելու հարուստներից, թողելով մենակ Օհան-ամին, ով նրանց դա կայքնում չներեց։ Դրանից հետո նրան բռնեցին և տարան բանտ, այնտեղից նրան դուրս հանեցին նրա որդինները, ովքեր արդեն կայացած  վերադարձել էին։ Այդ օրվանից հետո Օհան-ամին գնաց առանձին ապրելու ջրախացի մոտ։ Նրա հետ էր ապրում, նաև իր քրոջ որդին, ով կենսուրախ, 30 տարեկան մի տղա էր։ Նա լավ էր հիշում իր բանտում անցկացրած օրերը, այնտեղ ձեռք բերված ընկերներին․․․ Կցանկանամ առանձնացնել երկու հատված, որը ինձ դուր է եկել՝ «Ագահ մարդու փորը կարող է կուշտ լինել, բայց աչքը միշտ անոթի է լինում» և «Այ, խոսքի օրինակ, այս շաքարը գցեցիր թեյի մեջ՝ հալվեց, կորավ, չկա․ բայց թեյն անուշացավ։ Այդպես էլ լավ մարդը կմեռնի, բայց նրա լավ գործն աշխարհը կանուշացնի», ըտերցի այս երկու խոսքը, քանի որ այդտեղ եմ տեսնում պատմության ասելիքը, քանի որ այս պատմությունը դեմ էր ագահությանը և կարևորում էր մարդու աշխատանքը։

«Սաադիի վերջին գարունը»

Վերլուծություն՝

Սա մի բանաստեղծի պատմություն էր, ով ապրում էր իր վերջին գարունը։ Նա աշխահը տեսնում էր, ինչպես հրաշք, նկարագրելով յուրաքանչյուր մանրուք և նմանեցնելով հեքիաթին։ Աշխարհը օրեցօր փոխվում էր և թվում էր, թե առաջին անգամ էր տեսնում աշխարհը։ Նա սիրում էր աշխարհը, սիրում էր կյանքը և շնորհակալ էր նրան ով շնորհեց իրեն կյանք․․․ Կցանկանամ առանձնացնել վերջին խոսքը՝ «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…», սա իրականություն է, մարդ անցնում է այս փուլերով իր կյանքի ընթացքում և չի լինի փոխել․․․

«Ծառա Սիմոնը»

Վերլուծություն՝

Սա պատմություն էր Սիմոն անունով մի ծառայի մասին, ով իր տիրոջից խնդրում էր, որ իրեն արձակուրդ տա գնա իր գյուղ, տերն էլ հարցնում է պատճառը․․․ Սիմոնն ասումէ, որ զզվել է լսելուց իր անունը, ականջը արդեն հոգնել է, քանի որ նրան միշտ տանը աշխատացնում էին տալով իր անունը, Սիմոն հա Սիմոն, Սիմոն հա Սիմոն․․․ Մի գործը չավարտված տալիս էին նորը և նա արդեն հոգնել էր ամեն անգամ լսելուց իր անունը։ Բողոքում էր, որ երբ տանը մենակ նա է լինումմ այդ ժամանակ էլ պատերն են իր անունը տալիս․․․ Խնդրում էր մեկ ամիս արձակուրդ, հանգստանալու համար, որ չլսի իր անունը, հենց հանգստանա հետո կգա նորից ետ։ Շատ լավ դերականացում էր և իմ կարծիքով այս պատմության ասելիքն այն է, որ մարդ պետք է աշխատի, բայց և նաև ունենա լիարժեք հանգիստ։