Posted in Uncategorized

Սևանի Ժայռ ճամբարում․․․

Երեք օր Սևանի «Ժայռ» ճամբարում, ընկեր Տաթևի, ընկեր Վարդուհու, ընկեր Գևորգի, ընկեր Լևոնի և ընկեր Արաքսի հետ։ Ուրբաթ օրը անհամբեր սպասում էի  չորրորդ ժամի ավարտին, որ գնայինք մեր սպասված ճանապարհորդությանը։ Չորրորդ ժամից հետո մի խումբ սովորողներով` 8-րդ և 6-րդ դասարանցիներով, սպասում էինք ավտոբուսին։ Ահա եկավ ավտոբուսը, ճամպրուկները տեղավորելուց և նստելուց հետո շարժվեցինք դեպի Սևան։ Ճանապարհը այդքան էլ երկար չէր և հոգնեցուցիչ։ Հասանք․․․ Առաջին անգամ էի Սևանի այդ շրջանում։ Մտնում ես ճամբար և միանգամից ընկնում ես բնության գիրկը։ Մի կողմդ Սևան, մյուս կողմդ ծառեր․․․ Ափին շատ մոտ էին մեր սենյակները։ Սենյակները հարմարավետ էին, փոքր և ունենին շատ մահճակալներ։ Ճամբար մտնելուն պես աչքի ընկավ այնտեղի մեծ շունը։ Ծանոթացանք շրջապատին, տեղավորվեցինք, հավաքվեցինք ,և ընկեր Գևորգը մեզ մի քանի զգուշացումներ արեց։ Հենց այդ պահին, շունը եկավ և տարավ մեր հացը․․․ Դրանից հետո գնացիք ափ, սակայն չմտանք ջուրը, բայց նկարվեցինք, խաղեր խաղացինք։ Էկոտուր արեցինք և շարունակեցինք  եր օրը մաքուր պայմաններում։ Եկավ երեկոն․․․ Ընկեր Գևորգը և ընկեր Լևոնը խառույկ վառեցին, այնքան հաճելի էր․ կողքերդ ցուրտ է, քամի, բայց դու չես մրսում։ Երգեցինք հայրենասիրական երգեր,Կոմիտաս , զրուցեցինք ամեն ինչից, իսկ հետո քիչ-քիչ քչացանք։ Քնի ժամն էր, բայց մենք հավաքվեցինք սենյակներում և սկսեցինք խաղալ, ամփոփել օրը։ Իսկ հետո գնացինք քնելու, քանի որ մեզ դեռ սպասվում էին նոր բացահայտումներ և ուրախ օրեր։

Երկրորդ օրն էր․․․ Արթնացանք, լվացվեցինք, փոխվեցինք, վազենցինք, մարզվեցինք, նախաճաշեցինք և գնացինք լողալու։ Տղաները լողացան, իսկ մենք՝ աղջիկներս, ափին էինք, բայց մենք էլ թրջվեցինք։ Այդ ընթացքում ընկեր Գևորգը և ընկեր Լևոնը պատրաստում էին խորոված։ Լողից հետո գնացինք խորոված ուտելու, իսկ հետո բարձր տրամադրությամբ գնացինք բարձունք հաղթահարելու։ Երբ արդեն պետք է սկսեինք բարձրանալը, այն մեծ շունը, բարձր հաչալով, եկավ մեր հետևից։ Բայց այդ փորձությունն էլ հաղթահարեցինք և սկսեցինք քայլել առաջ։ Դժվար էր միայն նրա համար, որ լավ թեք էր և քարքարոտ, բայց ես բացարձակապես չհոգնեցի։ Իրար օգնելով հաղթահարեցինք և հպարտ հայացքով իջանք։ Գնաիցնք սենյակներ մի փոքր հանգստացանք և գնացինք էլի ափ։ Հետո խաղեր խաղացինք, իսկ երեկոյան էլի խարույկ, նույն զգացումները․․․ Երգեցինք, զրուցեցինք, ամեն ինչ լավ էր, պարզապես այն մտքից, որ վաղը վերադառնում ենք, մի քիչ տխրում էինք։ Հետո նորից իրար հետ հավաքվեցինք, զրուցեցինք այս ճանապարհորդության մասին։ Քնեցինք․․․

Վերջին օրն էր․․․ Արթնացանք նույն տեմպով, հավաքվեցինք, էկոտուր իրականացրինք և մեր օրը հիմնականում անցկացրեցինք ափին՝ ջրի մեջ։ Դրանից հետո վերցրինք մեր ճամպրուկները և հրաժեշտ տվեցինք Սևանին, բայց ոչ մեր հիշողություններին ,որոնք այնքան լավն են,վերադարձանք Երևան․․․