Posted in Քիմիա 9-րդ դասարան, Uncategorized

Ճամբարային նախագծեր քիմիայից

Ֆոսֆոր՝

Ֆոսֆորը հայտնաբերել է համբուրգցի ալքիմիկոս Հենինգ Բրանդը 1669 թվականին։ Նա ստացավ երկնագույն լուսարձակող նյութ՝ «սառը կրակ», և անվանեց ֆոսֆոր։

Գտնվում է քիմիական տարրերի պարբերական համակարգի 3-րդ պարբերության 5-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 15, ոչ մետաղ է։

Դեպի թթվածինը ունեցած իր բարձր ակտիվության հետևանքով, ֆոսֆորը բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում։ Նա գտնվում է բուսահողում և հանքերում միայն ֆոսֆորական թթվի աղերի ձևով, առավելապես ֆոսֆորաթթվական կալցիումի կամ կալցիումի ֆոսֆատ՝ աղի ձևով։

Ֆոսֆոր տարրի ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 3s2Зр3, К և Լ թաղանթները լրացված են։ Բնական ֆոսֆորը բաղկացած է միայն 31Р կայուն իզոտոպից։

Ֆոսֆորը բնության մեջ տարածված տարր է։ Ֆոսֆորը բնորոշ է հոտով, անգույն, մոմակերպ, թունավոր նյութ է, ստացվում է ֆոսֆորի գոլորշիները սառեցնելիս։

Ջրածնի հետ անմիջականորեն չի միանում։ Ֆոսֆինը՝ РН3, ստացվում է կալցիումի ֆոսֆիդի՝ СаР2 և ջրի փոխազդեցությամբ։ Հայտնի են նաև ֆոսֆորի հեղուկ (երկֆոսֆին՝ Р2Н4) և պինդ ջրածնական միացությունները։

Բույսերը չեն կարող հաջողությամբ զարգանալ և պտղաբերել, եթե հողի մեջ անբավարար են ջրի մեջ լուծվող ֆոսֆորային միացությունները։ Հողի մեջ ֆոսֆորի պակասը լրացնելու համար օգտագորվծում են ֆոսֆորական պարարտանյութեր։

Միացությունների ձևով ֆոսֆորը մտնում է մարդու և կենդանիների ոսկրային, մկանային և նյարդային հյուսվածքներ կազմության մեջ։ Նրանց համար ֆոսֆորի աղբյուր է ծառայում բուսական սնունդը։ Սննդի մեջ ֆոսֆորի միացությունների պակասության դեպքում մարդու և կենդանիների մեջ առաջանում են լուրջ հիվանդություններ։

 

Posted in Անգլերեն 9-րդ դասարան, Uncategorized

A blind’s man love. Translate

Կույր մարդու սերը…

Մի տղամարդ ամուսնացավ շատ գեղեցիկ աղջկա հետ: Նա սիրում էր նրան շատ: Մի օր նրա մոտ առաջացավ մաշկի հիվանդություն: Կամաց-կամաց նա սկսել էր կորցնել իր գեղեցկությունը: Դա պատահեց երբ մի օր նրա ամուսինը մեկնեց շրջագայության: Վերդարձին նրա հետ պատահեց դեպք և նա կորցերեց տեսողությունը: Այսպիսով նրանք ամուսնացան, կյանքը շարունակեցին, ինչպես միշտ: Բայց այդ օրվանից աստիճանաբար նա սկսեց կորցնել իր գեղեցկությունը: Նա շարունակում էր սիրել նրան և նա միշտ սիրել է նրան շատ: Մի օր նա մահացավ: Նրա մահը մեծ վիշտ առաջացրեց նրա մոտ: Նա վերջացրեց նրա ծեսերը և մտածեց հեռանալ այդ քաղաքից:

Մի մարդ հետևից զանգեց և ասաց.

-Հիմա, դուք ինչպես եք կարողանալու գնալ ամբողջովին մենակ: Ամբողջ երեք օր քո կինը քեզ օգնում էր:

Նա պատասխանեց.

-Ես կույր չեմ: Ես ձևացնու էի, քանի որ նա գիտեր, որ ես կարող էի տեսել իր մաշկային հիվանդությունը,  դա նրան ավելի էր խոցում, քան հիվանդությունը: Ես չէի կարող սիրել նրան միայն գեղեցկության համար, բայց ես սիրահարվեցի իր հոգատարությանը և սիրեցի բնական: Ուստի ես ձևացրեցի, թե կույր եմ: Ես միայն մտածում էի պահել նրան ուրախ:

Խրատ` Երբ դու սիրում ես ինչ որ մեկին, դու կարող ես ցանկացած գնով պահել քո սերը երջանիկ և երբեմն դա լավ է մեզ համար հանդես գալ կույր և անտեսել միմյանց թերությունները, երջանիկ լինելու համար: Գեղեցկությունը կարող է մարել, բայց սիրտը և հոգին միշտ պետք է նույնը մնա: Սիրում են մարդուն ներսից, ոչ թե դրսից:

I choose this story, because the title is very interesting and when I translate it I don’t reget that choos this story. And moral is very important part, because in this time we all need love.

Posted in Ֆիզիկա 9-րդ դասարան, Uncategorized

Աստղագիտություն

Դեռևս խոր անցյալում մարդիկ նկատել էին, որ Արեգակը, Լուսինը, մոլորակները և աստղերը երկնքում տեղաշարժվում են որոշակի օրինաչափությամբ: Դրանց դիրքով մարդիկ կողմնորոշվում էին տեղանքում և որոշում ժամանակը, ուստի սկսեցին ուսումնասիրել երկնային մարմինների շարժումները: Այդպես ծնվեց աստղագիտությունը՝ երկնային մարմինների շարժումների ու զարգացման մասին գիտությունը:

Շատ դարեր պահանջվեցին պարզելու համար, թե երկնային մարմինների որ շարժումներն են իրական, և որոնք՝ թվացյալ: Օրինակ՝ մեզ թվում է, թե Արեգակը ծագում է, շարժվում երկնքում և մայր մտնում, սակայն իրականում Արեգակի շուրջը պտտվում է Երկիրը: Մինչև XVI դարը գրեթե բոլորը համոզված էին, որ Երկիրն անշարժ է և գտնվում է Տիեզերքի կենտրոնում, իսկ երկնային մարմինները պտտվում են Երկրի շուրջը: 1540-ական թվականներին լեհ գիտնական Նիկոլայ Կոպեռնիկոսը առաջ քաշեց Տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսությունը, ըստ որի`   Երկիրը և մյուս մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը և կազմում են Արեգակնային համակարգը: 1608 թ-ին, երբ Հանս Լիպերսգեյը ստեղծեց աստղադիտակը, պարզվեց, որ Արեգակն ավելի քան միլիոն անգամ մեծ է Երկրից, իսկ աստղերը նույնպիսի շատ ջերմ, ինքնալուսարձակող գազային հսկա գնդեր են, ինչպես և Արեգակը:

Գիտության ամենատարբերվող ճյուղը ...

Ժամանակակից աստղագետներն աստղային երկինքը դիտարկում են խոշոր աստղադիտարաններում տեղակայված գիտության վերջին նվաճումներով սարքավորված աստղադիտակներով: Աստղերն ու գալակտիկաներն արձակում են ոչ միայն լույս, այլև ճառագայթման այլ տեսակներ, օրինակ՝ ռենտգենյան ճառագայթներ ու ռադիոալիքներ: Աստղագետները ճառագայթման այս տեսակները գրանցում են շատ բարդ աստղադիտակներով, տիեզերական արբանյակներով և այլ հատուկ սարքավորումներով:

XX դարի 2-րդ կեսից, տիեզերագնացության զարգացմամբ, Երկրի արհեստական արբանյակներում և տիեզերանավերում տեղադրված աստղագիտական սարքերը հնարավորություն տվեցին ուսումնասիրել Տիեզերքը Երկրի մթնոլորտի սահմաններից դուրս: Մթնոլորտը, որը կլանում է երկնային մարմիններից եկող բազմաթիվ ճառագայթներ, տիեզերական ուղեծրերում դիտումներին չի խանգարում: Ահա թե ինչու աստղագետները կարողացան ստանալ Տիեզերքի մասին նոր, արժեքավոր տվյալներ:

ՀՀ տարածքում պահպանվել են հին մշակույթի նյութական շատ հուշարձաններ, որոնք վկայում են, որ դեռևս հեռավոր անցյալում մեր նախնիները նույնպես զբաղվել են աստղագիտությամբ: Ըստ պատմական և հնագիտական տվյալների՝ դեռևս մ. թ. ա. I հազարամյակի կեսերից հայերը սկսել են օգտվել լուսնային, ապա՝ արեգակնային օրացույցից: Սկսած V դարից՝ պահպանվել են հայերեն գրավոր վկայություններ աստղագիտական բնույթի աշխատությունների մասին: Որպես գիտություն՝ աստղագիտությունը Հայաստանում ձևավորվել է VII դարից՝ Անանիա Շիրակացու աշխատությունների շնորհիվ:

Posted in Անհատական ուսումնական պլան, Uncategorized

Անհատական ուսումնական պլան. Չորրորդ ուսումնական շրջան

Գրականություն և Հայոց լեզու – Իմ ձեռքբերումները

Անգլերեն – հայտնի ստեղծագործություններն իմ թարգմանությամբ

Ռուսերեն – Межкультурный дистанционый диалог скульптур

Կենսաբանություն – Օգտակար վիրուսներ

Ֆիզիկա – Աստղագիտություն, աստղադիտումներ

Քիմիա – Քիմիական տարրեր, որոնք կարևորագույն դեր են խաղացել մարդկության զարգացման գործընթացում

Պատմություն – Իմ միջավայրի գեղագիտական կողմը

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Օգտակար վիրուսներ

Վիրուսները հաճախ կարող են նաև օգտակար լինել, վիրուսների առկայությունն օրինակ, կարող է ձևավորել հակաբակտերիալ իմունիտետ, օրինակ՝ լատենտ վիրուսները։

Գոյություն ունեն նաև օգտակար վիրուսներ: Սկզբում առանձնացվել և փորձարկվել են բակտերիաները խժռող վիրուսները, որոնք կիրառվել են դիզենտերիայի, խոլերայի, որովայնային տիֆի ժամանակ, սակայն բակտերիաները շատ արագ հարմարվել են բակտերիոֆագերին և կորցրել զգայունությունը դրանց ազդեցության նկատմամբ: Հակաբիոտիկների հայտնագործումից հետո բակտերիոֆագերը կիրառվում են միայն բակտերիաների ճանաչման համար, քանի որ դրանք ճիշտ գտնում և արագ քայքայում են «իրենց բակտերիաներին»: Օգտակար են նաև ողնաշարավոր կենդանիներին ու միջատներին վարակող վիրուսները: Օրինակ` Ավստրալիայում գյուղատնտեսական մշակաբույսերը մորեխից արագ ոչնչացնող վայրի ճագարների դեմ  պայքարի նպատակով օգտագործված միքսոմատոզի վիրուսը 10–12 տարում ոչնչացրել է վարակված բոլոր կենդանիներին: Որպես վարակի տարածման աղբյուր՝ օգտագործել են վարակված մոծակներ: Հեռանկարային է նաև վիրուսների կիրառումը ճակնդեղն ու գազարն ախտահարող թրթուրների, ինչպես նաև տնային ցեցերի դեմ պայքարում։

Վիրուսներն ունեն բուժումներ և ամեն մարդ վիրուսն ընդունում է յուրովի, այդ պատճառով ամեն մարդու բուժման նկատմամաբ պետք է առանձահատուկ մոտեցում ունենալ։

Posted in Անհատական ուսումնական պլան, Uncategorized

Ուսումնական տարվա ամփոփում

Այս ուսումնական տարին լի էր բազմաթիվ անակնակլներով և անմոռանալի պահերով, սակայն այդ ամենի մասին չկասկածելով՝ ես շատ էի սպասում այս տարվան։ Երբ դեռ ամառ էր մեջս մի զգացում կար, որ այս տարի ամեն ինչ այլ է լինելու։ Հենց այդպես էլ եղավ․․․ Սկսած ուսուցչական կազմից մինչև նոր ճանապարհորդություններ, վստահ կարող եմ ասել, որ ձեռքբերումներով լի տարի էր։

Մինչև հիմա չեմ հավատում, որ արդեն ամփոփում ենք տարին, քանի որ ստեղծված իրավիճակը մեզնից տարավ հրաշալի երեք ամիսները, որոնք ավելի արժանավոր կարելի էր անցկացնել, սակյան ունենք այն, ինչ ունենք։ Նոր ծանոթություններ, գիտելիքի նոր մակարդակ և դպրոցից դուրս անցկացրած ժամեր․․․

Այս տարին ամփոփում եմ լիարժեք դրական էներգիայով, քանի որ այս շրջանում, ես ունեցա շատ ձեռբերումներ, որոնցից ամենակարևորն ինձ համար, ԻՄ ձեռքբերումն էր։ Այո, ես ինքս ինձ վերագտա, իմ մեջ շատ-շատ նոր բաներ բացահայտեցի, ինձ նայեցի այլ տեսանկկյունից, անցա երկար, անորոշ, սակայն լուսավոր ճանապարհ։ Այս տարի ես ինձ վերագտա, բայց արդեն ավելի մեծ (իրոք, մեկ տարվա ընթացքում մարդն ունակ է փոխվելու)։

Նոր ծանոթություններ՝ ժամանցի-ընկերներ և ուսուցիչներ․․․ Ուսուցիչներն առաջին օրից էլ ինձ մոտիվացրին և ցույց տվեցին այն ճանապարհը, որի դռներն արդեն հասանելի էին ինձ համար։ Բոլոր առարկաներից աշխատում եմ վերցնել այն, ինչին հասնում եմ, իսկ ուսուցիչների հետ հարաբերություններս լավ են եղել, և այս անգամ էլ բացառություններ չկային։

Դպրոցից դուրս հաճախում եմ նաև այլ խմբակների՝ թվով չորս։ Չհաշված, որ ծանրաբեռնված էի, և միակ ազատ օրս ուրբաթ օրն էր, ինձ այդ ամենը դուր էր գալիս, քանի որ ես տեսակով ալարող մարդ եմ, իսկ երբ զբաղված եմ լինում, չեմ հասցնում ալարել։ Դե, հերթական խմբակները ինձ համար հերթական ապացույց էին, որ ես արդեն լիարժեք կարողանում եմ ինձ գտնել նոր շրջապատում։ Նոր ընկերների և ծանոթությունների մասին էլ չեմ ասում, դրանք միշտ էլ կան։

«Ստղծված իրավիճակը կյանքը կիսեց «առաջ»-ի և «հետո»-ի», շատ ճիշտ խոսքեր են, որոնք լսել եմ տան մեծահասակներից, և անխոս համաձայնում եմ, քանի որ այս ամենից հետո փոխվեց ամեն ինչ, սկսած կյանքի ռիթմից։

Ես չեմ հաճախում դպրոց, չեմ հաճախում դպրոցից դուրս խմբակների, դուրս չեմ գալիս տնից (բացառությամբ չորս օրերից)։ Սկզբից հաճելի էր, քանի որ նոր էր, և սովորողի երազանքներից մեկն է առավոտյան վաղ չարթնանալը։ Հետո սկսեց հոգնեցնել, անտանելի էր, ամեն ինչ դարձավ վիրտուալ, իսկ հետո արդեն սովորեցի։ Այս շրջանում պակաս ձեռքբերումներ չեմ ունեցել, որոնք իրոք ինձ համար կարևոր են։ Ի զարմանս ինձ, ես վերագտա սերը՝ դեպի գրքերը, ծիծաղելի է, բայց այո, ես սկսել էի գրքեր չկարդալ, դրանք ինձ համար հոգնեցուցիչ էին և եթե անգամ որոշում էի, ապա մի քանի թերթ հետո քնում էի, իսկ հիմա արդեն բավականին գրքեր եմ կարդացել և դրանք շատ ճիշտ պահին են մտել իմ կյանք։ Ամենահիշվող գրքերն են՝ Ալքիմիկոսը, որից ես ապշած էի մնացել, քանի որ այդպիսի ազդեցիկ և իմաստով լի գիրք երկար ժամանակ չէի կարդացել, այնտեղ ամեն մի տողը մի իմաստ և ասելիք էր։ Ինչպես նաև Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» և «Մայրիկ, ես քեզ սիրում եմ», սրանք երկուսն էլ ոճով իրար նման են, սակայն համեմատելն էլ ավելի հետաքրքիր է, երկուսի հիմքն էլ ընտանիքներ և դրա խնդիրները, իրոք երկուսն էլ շատ լավ և հեշտ ընթերցվող գրքեր են։ Ինչպես նշանեցի շատ գրքեր եմ կարդացել, սակայն միայն սրանք եմ ցանկանում առանձնացնել։

Ավելի ուշադիր եմ իմ ապրելակերպի նկատմամբ, այն, ինչ չէի կարողանում անել այն ժամանակ, հիմա դարձել է սովորություն։ Ամեն առավոտս՝ օրվա բացումս, անում եմ մարզանքով, մի այլ հաճույք է։ Զբաղվում եմ ինքնակրթությամբ, տարատեսակ ոլորտներում։

Վերջինն ու ամենակարևորը, սովորել եմ ժամանակս ճիշտ կառավարել և որոշում կայացնել անորոշ և չպլանավորված իրավիճակում։

Այսքանն են իմ ձեռքբերումներն այս ուսումնական տարվա շրջանում, համենայն դեպս, ես սրանք եմ դեռ զգացել․․․

Posted in Ռուսերեն, Uncategorized

Межкультурный дистанционный диалог скульптур

Расскажите о какой-либо современной скульптуре. Ваше понимание, восприятие ее, какой посыл несет, о чем хочет поведать миру. Обязательно выразите свое собственное понимание скульптуры.