Posted in Հաշվետվություններ

Ուսումնական երկրորդ շրջանի ամփոփում

Ավարտվեց նաև 2-րդ ուս. շրջանը, որը կրթահամալիրում ճամբարային շրջան է, այսինքն երեք շաբաթ շարունակ կատարում ենք խմբային և անհատական նախագծային աշխատանքներ, ինչպես նաև դպրոցի ներսում և դպրոցից դուրս հետաքրքրաշարժ նախաձեռնումներ։ Ջոկատավարին ընտրում ենք մենք՝ սովորողներս, և քանի որ սիրում եմ մաթեմատիկա և ընկեր Հերմինեին, ընտրեցի, անգամ առանց նախագիծը կարդալու։

Ճամբարային առաջին օրը ընտրեցինք նախագծեր, որոնք պետք է անեինք ճամբարի ընթացքում, ինչպես նաև քննարկեցինք հետագա պլանները, և այդ ամենը բավականին խոստումնալից էր։ Հենց հաջորդ օրն ունեցանք հանդիպում՝ օնլայն հարթակում, Սարգիս Մարկոսյանի հետ, ով QA ծրագրավորման մասնագետ էր։ Չնայած հեռավորությանը և ոչ առկա լինելը, հանդիպումը բավականին հետաքրքիր անցավ։ Սարգիսը մեզ ծանոթացրեց և հնարավորինս մատչելի բացատրեց իր աշխատանքի բուն էությունը։

Հենց այս հանդիպումն առաջին նշանն էր, որ «հետո»-ն էլ ավելի լավ է լինելու, քանի որ կային նախատեսված շատ հանդիպումներ և ճամփորդություն դեպի Սևաբերդ, մի լավ ձնագնդիկ խաղալու, սակայն ես չկարողացա մասնակցել հիվանդության պատճառով։

Ինչևիցե, առջևում դեռ կար մի ամբողջ շաբաթ, որի ընթացքում էլ հանդիպում ունեցանք կրթահամալիրի շրջանավարտ Տիգրան Սերոբյանի հետ, ով անցկացրեց շատ հետաքրքիր և նորություններով լի դասընթաց։

Արդեն հասկանալի է, որ մեր ջոկատի գլխավոր ուղղությունը ծրագրավորումն էր և դրա հետ կապված ամեն ինչը, որից ես բավականին հեռու էի, սակայն դասընթացներն այնքան մատչելի էին և օգտակար, և ես այժմ վստահ կարող եմ ասել, որ ունեմ գաղափար ծրագրավորման և դրա ճյուղերից որոշների մասին։

Այս շրջանում ես աշխատել եմ անհատական նախագծի` «Երկրաչափական մարտահրավեր»-ի, վրա, որի շրջանակում վերցրել եմ օտարալեզու տեսանյութեր, որտեղ երկրաչափական հետաքրքիր խնդիրներ են, իրենց հետաքրքիր լուծումներով, և թարգմանել եմ հայերեն։ Կարծում եմ, այն օգտակար կլինի շատերին, նաև մատչելի և հասկանալի նրանց համար, ովքեր լավ չեն տիրապետում անգլերենին։ Անձամբ ինձ շատ հաճելի էր ընթացքը և այն արդյունքը, որը ստացա։

Վերջին օրերն էլ ամփոփումների շրջանն էր, որով ամփոփվեց ոչ միայն Ձմեռային ճամբարը, այլ նաև բացահայտումներով և ձեռքբերումներով լի երեք շաբաթյա պատմություն։

Posted in Հաշվետվություններ

Ուսումնական չորրորդ շրջանի ամփոփում

Չորրորդ շրջանը սկսեցինք մայիսի ավարտով և հունիսի սկզբով, ինչպես նաև այս ուսումնական շրջանում աշխատեցինք ջոկատներով։ Ես ընկեր Հերմինեի ջոկատից էի, երկու շաբաթների ընթացքում ունեինք հստակ երկու նախագիծ, որոնք պետք է անեինք՝ «Աշխատանքներ եռաչափ տպիչով» և «Կրթահամալիրի դպրոցների կյաքների դիզայնի թարմացում»։

Առաջին շաբաթվա ընթացքում ծանոթացանք եռաչափ տպիչի աշխատանքին և ինքներս տպեցինք տարբեր առարկաներ, ընթացքը շատ հետաքրքիր էր և շուտ հմտացանք այդ գործում։ Ինչպես նաև, իրականացրեցինք «Բիզնես խոհանոց» նախագիծը, որի շրջանակներում պատրաստեցինք սենդվիչներ և վաճառեցինք։ Այս նախագծի շնորհիվ իմացանք թե ինչպես է պետք անել բիզնես հաշվարկներ և ինքներս արեցինք։ «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծի շրջանակում հանդիպում ունեցանք գրական գործակալ Արևիկ Աշխարոնյանի հետ, շատ հետաքրքիր հանդիպում էր, քանի որ իմացա թե ով է և ինչ գործունեություն է ծավալում գրական գործակալը։ Մեր ջոկատը նաև մասկացություն ունեցավ ընկեր Էմանուելի կազմակերպած «Ինտելեկտուալ խաղ» նախագծին։ Առաջին շաբաթն ավարտեցինք «Ցտեսություն-ցծնություն» նախագծով՝ 12-րդ դասարանցիներին ճանապարհեցինք դեպի կյանքի նոր ուղի։ Երկրորդ շաբաթն անցկացրեցինք մեր նախագծերն ավարտելով և չորրորդ ուսումնական շրջանն ամփոփելով։

Չորրորդ ուսումնական շրջանը կարող եմ համարել նորությունների շրջան․ ամբողջ երկու շաբաթների ընթացքում տարբեր ոլորտներում ինձ փորձեցի, սովորեցի նոր բաներ և դրական էմոցիաներով ամփոփեցի 2020-2021 ուս․ տարին։

Posted in Հաշվետվություններ

Երրորդ ուսումնական շրջան. Հաշվետվություն

Ավարտվեց նաև երրորդ ուսումնական շրջանը, որի ընթացքում շատ բաներ հասցրեցի սովորել։ Յուրաքանչյուր առարկայից կատարել եմ հետաքրքիր նախագծեր։

Մաթեմատիկան ինչպես տարվա սկզբին, այնպես էլ այս ուսումնական շրջանում աշխատել ենք Microsoft Teams օնլայն հարթակում։ Գրականության դասերի ընթացքում ուսումնասիրել ենք շատ հեղինակների, ծանոթացել նրանց գործունեությանը և ունեցել բազմազան քննարկումներ դրանց վերաբերյալ։ Այս շրջանում անգլերենի դասընթացներին զարգացրել ենք մեր խոսելը և ունեցել անգլերեն քննարկումներ զանազան թեմաների շուրջ։ Քերականության դասընթացներին շարունակել ենք «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագիծը, որի շրջանակներում ծանոթացել ենք ժամանակակից գրողների ստեղծագործություններին և հանդիպումներ ենք ունեցել նրանց հետ։ Ինչպես նաև շարունակել ենք «Կանայք, որոնք փոխել են աշխարհը» շուրջտարյա թարգամանական նախագիծը, որն իրենից ներկայացնում է ուսումնասիրություններ և թարգմանական հմտությունների ձեռքբերում։ Հասարակագիտության դասընթացներին քննարկումներ ենք ունեցել շատ հասարակական թեմաների և խնդիրների շուրջ։ Իսկ էկոլոգիայի դասըթացին շարունակել ենք ուսումնասիրել տարբեր էկոլոգիական խնդիրներ թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում և քննարկումների միջոցով փորձել որոշ լուծումներ տալ։

Այս ուսումնական շրջանս լի էր ուսումնական գործունեությամբ, որոնք հետևում են հետաքրքիր նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ։ Լավ սպասելիքներով եմ սկսել 2020-2021 ուսումնական շրջանս և կարծում եմ, որ սպասելիքներս արդարացված են։ Մյուս ուսումնական տարիից դեռ սպասելիքներ չունեմ, քանի որ ամռանը ունենք Ռազմամարզական Արատես ճամբարը, ինչից հետո լիովին կամփոփեմ այս տարին, և կսկսեմ մտածել եկողի սպասելիքների մասին։

Posted in Հաշվետվություններ

Հաշվետվություն․ Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբարը չսկսած, թարմ-թարմ մտած 2021 թվական, ունեցանք մի հրաշք ճամփորդություն դեպի Արատես, որտեղ ունեցանք աննկարագրելի լավ երեք օրեր։ Ավելի օրիգինալ ու հավես թե՛ նոր տարվա, թե՛ ճամբարի սկիզբ չէի էլ կարող պատկերացնել։

Ճամբարի առաջին շաբաթում հենց այցելեցինք Ջրվեժի արգելոց և մի լավ ձնագնդիկ խաղացինք և սահեցինք սահնակներով։ Ձմեռն այնտեղ իրոք շատ գեղեցիկ և ձյունառատ էր, կարճ ասած՝ իսկական ձմեռ։ Շատ լավ օր անցկացնեցինք և ձմեռային ամենագեղեցիկ բարիքից օգտվեցինք լիարժեք։

Գնացել ենք նաև մեզ շատ հայտնի ամենճամբարյա սահադաշտը, որն ամենակարևորներից է։ Մի լավ սահեցինք և լավ ժամանակ անցկացրեցինք։ Կարճ ասած՝ օգտվել ենք այն ամենից ինչ հնարավոր էր ձմռանն անել։

Ընթացիկ մասնակցել եմ շատ նախագծերի (դե առանց դրանց էլ ուր), որոնցից է ժամանակակից գրող Հասմիկ Սիմոնյանի բլոգի ուսումնասիրությունը և նրա հետ հանդիպումը։ Շատ հաճելի հանդիպում էր, նշեմ նաև, որ այդ նույն նախագծի շրջանակններում ուսումնասիրելու ենք և հանդիպելու ենք այլ ժամանակակից գրողներին։

Posted in Հաշվետվություններ

Ինքնագնահատական

Մի պահ չնայելով երկրում ստեղծված խնդիրներին, կարող եմ շատ վստահ ասել, որ ես գոհ եմ առաջին կիսամյակի ամեն օրից, քանի որ դպրոցում ունեցել եմ աննկարագրելի օրեր։ Այս կիսամյակը կարող եմ համարել շատ արդյունավետ և ուսումառատ՝ ուսմանս մեջ շատ նորություններ եղան։

Posted in Հաշվետվություններ

Սեպտեմբեր-հոկտեմբեր հաշվետվություն

Այս ուսումնական շրջանս սկսել եմ մարզական մարաթոնի մեկնարկով՝ Հանրապետության հրապարակից դեպի Մայր դպրոց։ Առաջին կիսամյակի խորացված առարկաներն են՝ մաթեմատիկան, անգլերենը և քերականությունը։ Մաթեմատիկան անում ենք Teams հարթակում, որն էլ ավելի է հեշտացնում մեր աշխատանքը։ Անգլերենից ունեմ կատարած շատ նախագծեր, որոնք հետաքրքրացնում են անգլերեն լեզվի դասընթացները, որոնք դրված են բլոգիս անգլերեն բաժնում։ Խորացված քերականության դասերն անցնում են յուարահատուկ, անում ենք շատ նախագծեր, ոնք նույնպես իմ բլոգի քերականության բաժնում են։ Այլ առարկաններից նույնպես ունեմ շատ հետաքրքիր նախագծեր, օրինակ՝ էկոլոգիայից հանքարդյունաբերության մասին, պատմությունից դիվանագիտությունն ենք ուսումնասիրում, որի շրջանակում էլ կատարել եմ «Արցախյան հիմնախնդիր. Մադրիդյան սկզբունքներ և Կազանի փաստաթուղթ» նախագիծը։ Գրականությունից ունեմ շատ հետաքրքիր նախագիծ, որի ընթացքում ընթերցել ենք «Անասնաֆերմա» առակը, որից հետո շատ քննարկումներ ենք ունեցել։ Առաջին ուսումնական շրջանը համարում եմ ստացված, քանի որ սովորեցի նոր ու հետաքրքիր բաներ։

Posted in Հաշվետվություններ, Uncategorized

Հաշվետվություն 2018-19թ․

Այս տարին ինձ համար ամփոփիչ տարի է, քանի որ հաջորդ տարի գնալու եմ Ավագ դպրոց՝ նոր դպրոց, նոր դասարան, նոր կյանքի փուլ․․․ Այս տարին արդեն ավարտվում է և հնարավոր չէ ինչ-որ բան փոխել, սակայն ամեն ինչ լավ էր չհաշված մի քանի խնդիրների (չնայած էլ ինչ ուս․ տարի առանց լավի և վատի)։ Այս տարի ես իրոք զգացի ինձ վրա որ մեծացել եմ։ Ես շատ բաներ բացահայտեցի ինձ համար և անցա շատ փորձությունների միջով, և այդ ամեն ինչը ինձ օգնեց հասկանալ իմ ընկերների անկեղծությունը։ Իհարկե ձեռք բերեցի շատ ընկերներ, անգամ կորցրեցի, կռվեցի և բարիշեցի, սակայն հենց դրանք են զարդարում մեր կյանքը։ Ինչքան էլ սիրեմ Միջին դպրոոցը, մեկէ շատ եմ սպասում այն պահին, երբ մուտք կգործեմ Ավագ դպրոց։ Այս տարի ձեռքբերումներիցս ամենակարևորը ուսման համար, դա այն է, որ սկսեցի Մաթեմատիկա առարկան լիովին կատարել համակարգծիս մեջ, կարճ ասած տիրապետում եմ, այն գործիքներին, որոնք ինձ պետք են։ Սակայն մարդ մեծանում է փոխվելով ամեն ինչով և դա նկատվեց այս տարի։ Ես շատ ուրախ եմ որ սովորել եմ Միջիին դպրոցում և դեռ պետք է սովորեմ Ավագ դպրոցում։ Մյուս հաշվետվությունս արդեն կգրեմ Ավագ դպրոցից․․․

Posted in Հաշվետվություններ, Uncategorized

Ուսումնական առաջին շրջանում սովորողի ուսումնական գործունեության ամփոփում

  • Սովորողները բլոգներում հրապարակում են ուսումնական առաջին շրջանի իրենց բլոգային ուսուցման-գործունեության մասին պատումներ (հաջողություններ, դժվարություններ, բլոգի ամենաընթերցված նյութը, իր բլոգի ամենակարևոր նյութը, բաժինը, էջը և այլն)։

Առաջին ուսումնական շրջանում ուսուղման-գործունեության պատումների հետ կապված դժվարություններ չեմ ունեցել, իսկ հաջողությունները միշտ էլ կան․․․ Օրինակ՝ առաջին ուսումնական շարջանում հաջողված նախագիծ եմ համարում գինեգործության մասին, որը կատարել եմ նախագծային շաբաթվա ընթացքում։ Ամենաընթերցված նյութը, բաժինը կամ էջը չեմ կարող նշել, քանի որ բլոգս այդ հնարավորությունը չունի։ Ամենակարևոր նյութ, բաժին կամ էջ չեմ կարող առանձնացնել, քանի որ բոլորն էլ ինձ համար կարևոր են։

  • Սովորողների ճամփորդական նոթեր-սովորողները գրում, պատմում են իրենց ամենաստացված ճամփորդության կամ ճամփորդությունների մասին (ինչու էր այն լավը, ինչ իմացան, սովորեցին, բացահայտեցին, ինչ դժվարությունների հանդիպեցին, ինչպես հաղթահարեցին)։

Այս ուսումնական շարջանում մասնակցել եմ երկու ճանապարհորդության։ Առաջինը ճանապարհորդության ժամանակ գնացել էինք Սևան։ Ամեն ինչ շատ լավ էր, քանի որ և՛ եղանական էր հաճելի, և՛ տարբեր տեղեր գնացինք։ Իսկ երկորդ ճանապարհորդությունը գանցել էինք Գեղարդ՝ <<Հոգևոր Հայաստան>> նախագծով։ Լավ անցավ, քանի որ այնտեղ ականատես եղանք իսկական և գունեղ աշնանը։

  • Սովորողի մասնակցությունը ստուգատեսին-սովորողները պատմում են ստուգատեսային շաբաթվա ընթացքում իրենց ամենահաջողված նախագծի/նախագծերի մասին։

Նախագծային երկու շաբաթից հետո ստոգատեսի ժամանակ մենք ներակայացրեցինք մեր նախագծերը։ Դա արդյունավետ էր, նրանով, որ սովորողը սովորում է ճիշտ ներեկայացնել իր աշխատանքը։

  • Սովորողի մարզական գործունեության գնահատումը։

Այս շրջանում իմ մարմնամարզությունը վոլեյբոլ է, մասնակցում եմ, ոչ պասիվ, ոչ էլ ակտիվ։ Քանի որ արդեն երկորդ տարին է, ինչ մարզմնամարզությունս վոլեյբոլ է առաջընթաց կա, սակայն, քանի որ առաջին ուսումնական շրջանը ձմռան մի մասն է, մենք վոլեյբոլն անում ենք դպորցի դահլիճներում՝ բասկետբոլի մարզաձև ընտրող երեխաների հետ։ Իսկ այդ ժամանակ մենք չենք կարողանում անել վոլեյբոլ, սակայն խաղուղ ենք տարբեր խաղեր, մարզելով մեզ։