Posted in Uncategorized

Ձեռքբերումների ամառ էր…

Այս ամառն այնքան շուտ անցավ․․․ Բայց ես այդ ընթացքում կարդացել եմ գրքեր, դիտել եմ տարատեսակ ֆիլմեր, ճանապարհորդել եմ և զբաղվել եմ իմ նախասիրություններով։ Ամռանը նաև մի գիրք սկսեցի հիմա դա եմ կարդում, հեղինակը Ռունիա Նազարյանն է, իսկ կոչվում է «Հետքրքիր պատմություններ նշանավոր մարդկանց մասին», այս գրքում նշանավոր մարդականց կենսագրություններն են։ Ձանձրալի է թվում, բայց գիրքը ինձ հետաքրքրեց առաջին իսկ նշանավոր մարդու կենսագրությունը կարդալուց։ Այս գիրքը ինձ և՛ զարմացրեց, և՛ սարսափեցրեց, և՛ հետաքրքրեց, քանի որ շատ-շատ անսպասելի բաներ են եղել այդ մարդկանց կյանքում, մեկը աղքատության մեջ է հայտնի դարձել, մեկն էլ այնքան ստոր է եղել կամ էլ շատ  նվիրված է եղել բոլորին․․․ Շատ հետաքրքիր էր, հուսով եմ, որ այն գիտելիքը, որ ստացել եմ այդ գրքից երբեք չեմ մոռանա։ Դա գրքերը, իսկ ֆիլմերը` անհաշվելի մի բան։ Այս ամառ գնացի Սևան․․․ Ճանապարհորդությունից միայն լավ տրամադրություն և հիշողություններ։ Միգուցե իմ ձեռքբերումները լավ և անմոռանալի պահերն էին, որոնք ունեցել եմ ամառվա ընթացքում․․․