Posted in Uncategorized

Չմուշկի պատմությունից

  1. Իմ ընտրած մարզաձևի պատմությունը:

1. Համարվում է, որ քոչվոր ցեղեր կիմմերիականներն, որոնք ապրել են 3200 տարի առաջ, առաջինն են տիրապետել չմուշկին: Նրանք կապում էին ոտքերին կենդանիների ոսկորները: Այդպես էին անում նաև ուրիշ շատ ժողովուրդներ, այդպես էին անում նաև մեր նախապապերը շատ դարեր շարունակ:

2. 13-երորդ դարից սկսած չմուշկները օգնել են մարդուն տեղափոխվել սարցակալած գետերով, լճերով, հատկապես հյուսիսային երկրներում: Այդ տարիներին էր, որ Հոլանդիայում սկսեցին պարաստել փայտե չմուշկներ, որոնց մեջ դնում էին մետաղյա շերտ: Այդպիդի չմուշկները գոտինեով ամրացնում էին կոշիկներին:

3. Коньки բառն առաջացել է конь (ձի) բառից և այդ պատճառով է, որ ռուսների ստեղծած չմուշկների վրա, որոնք ամրացվում էր կոշիկին, քթամասը վերջանում էր ձիու տեսքով: Պետրոս I-ից հետո չմուշկները մոռացվեցին մոտ 100 տարի:

4. Առաջին չմշկասահքի Աշխարհի առաջնությունը կայացավ 1889թ. Ամստերդամում:

5. Միայն 20-երորդ դարի 90-ական թվականներին չմուշկները կատարելագործվեցին և առաջին անգամ մասնակցեցին Օլիմպիական խաղերին Նագանոյում:

6. 1871թ.-ին ձևավոր չմշկասահքը համարվեց սպորտի ձև և 1908թ.-ին Լոնդոնի Օլիպիական խաղերում դարձավ ձմեռային սպորտի ձևերից առաջինը:

Այսօր  աշխարհում լավ սահադաշտեր շատ կան: Նրանցից յուրաքանչյուրը իր այցելուների համար ձգտում է լինել ավելի հագեցած ու հետաքրքիր:

Մեծ Բրիտանիայի Սոմերսեթ հաուզ սահադաշտն, օրինակ` անվճար ըմպելիքներ է տրամադրում սահողներին ու նաև շատ միջոցառումներ ու համերգներ կազմակերպում: Մոսկվայի Կարմիր հրապարակի սահադաշտն էլ ետ չի մնում միջոցառումների հարստությամբ:

Իսկ կարող եք պատկերացնել, թե որտեղ է գտնվում Փարիզի ամենահայտնի սահադաշտը. ոչ ավել ոչ պակաս Էֆելյան աշտարակի երկրորդ հարկում, գետնից 57 մետր բարձրության վրա: Եվ հատկապես սահադաշտի մուտքի համար վճարելու հարկ էլ չկա: Բայց Աշխարհի ամենահայտնի սահադաշտն, իհարկե, Նյու Յորքի կենտրոնական այգու սահադաշտն է:

Այս սահադաշտերն անկասկած պետք է այցելել, եթե հայտնվեք Մոսկվայում, Փարիզում կամ Նյու Յորքում: Երևան  քաղաքում այսօր երկու սահադաշտ է գործում: Կապ չունի տարիքը, սահադաշտի այցելուներն են և երեխաները, և մեծահասակները:

Աղբյուրներ` http://mocak.am/5324/%D5%BD%D5%A1%D5%B0%D6%84%D5%B8%D5%BE-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B7-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A4%D5%A1%D5%B7%D5%BF/

http://bigpicture.ru/?p=477216

http://xn—-dtbjalal8asil4g8c.xn--p1ai/sportinventar/istoriya-konkov.html

https://www.youtube.com/watch?v=YLg2ubmMTl0

http://www.filipoc.ru/interesting/konki

Leave a comment