Posted in Uncategorized

Կլոր սեղան

Մերի Թոռունյան`Թարգմանական և Լեզվական առաջադրաննքներ:

Բարև Ձեզ ես Մերի Թոռունյանն եմ, Միջին դպրոցի 6-1 դասարանից: Այսօր ես Ձեզ կպատմեմ մեր Թարգմանական աշխատանքների և Լեզվական առաջադրանքների մասին: Ամեն շաբաթվա վերջին օրը մեզ առաջարկվում է, որպես լկրացուցիչ առաջադրանք կատարել թարգմանություն: Թարգմանությունը կատարում ենք ցանկացած կայքից, իսկ որպես հուշում մեր ուսուցչի բլոգում դրված են կայքեր: Օրինակ ես այդ ցանկից օգտագործում եմ http://klepa.ru/ կայքը, քանի որ այնտեղ ամեն օր կցում են զանազան նյութեր և ինձ հետաքրքիր է թարգմանել այդպիսի նյութեր: Այս կիսամյակ ես թարգմանել եմ 20 տարբեր թեմաներով նյութեր: Բացի թարգմանություններից ուսուցչի բլոգում կցված է Լեզվական և Գործնական քերականական առաջադրանքներ, որոնց անդրադառնում ենք շաբաթը մեկ օր: Դրանք ներբեռնում ենք մեր համակարգիչների մեջ, կատարում ենք, իսկ դասի վերջում բանավոր քննարկում ենք առաջադրանքները: