Posted in Uncategorized

Վահան Տերյան փաթեթ…

6-8 միավոր

Իմ գերեզմանին դուք չմոտենաք…

  • Բլոգներում հավաքել ,,Իմ ընթերցած Տերյանը,, խորագրով բանաստեղծություններ հետևյալ բնորոշումներով (յուրաքանչյուր բանաստեղծության մասին 2-3 նախադասությամբ վերլուծությունով):
  • ամենահուզիչ բանաստեղծությունները 1, 2

Ես ընտրեցի ամենահուզիչ բանաստեղծություն, որպես այս երկուսը` <<Անջատման երգ>> և <<Տխուր զրույց>>, քանի որ ես զգացի, որ բանաստեղծության հերոսը անհանգիստ էր և ես առանձնացնում եմ այս տողերը`<<Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.— Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…>>, քանի որ այստեղ է բանաստեղծության հիմնական հուզմոիւնքը խորացված:

  •  ամենապայծառ բանաստեղծությունները 1, 2

Այս երկու բանաստեղծությունը իմ համար նրանով էր պայծառ և կապված, քանի որ երկու բանաստեղծություններն էլ գարնան մասին են` <<Գարուն>> և <<Գարնանամուտ>>, և բանսատեղծություններն էլ շատ ուրախ և պայծառ են:

  • ամենաձանձրալի բանաստեղծությունները 1, 2

Ինձ ձանձրալի է այս երկու բանաստեղծությունները, քանի որ երբ ես դրանք կարդացի, ինձ ինչ որ զգացողություն կամ տրամադրություն չպատճառեց, ձանձրանում էի դրանք կարդալուց և իմ կարծիքով մի քիչ էլ անիմաստ և անհետաքրքիր:

  • ամենաթեթև բանաստեղծությունները 12

Ամենաթեթև բանաստեղծությունն ասելով ես հասկանում եմ այն բանաստեղծությունները, որոնք հեշտ և թեթև են կարդացվում, այդ պատճառով էլ ես ընտրեցի այս երկու բանաստեղծությունները:

  • ամենամռայլ բանաստեղծությունները 12

Տերյանի բանսատեղծությոնների մի մասն էլ կազմում են մռայլ բանսատեղծությունները, բայց ես դրանցից կարանձնացնեի <<Դժկամ նայում են ժայռերը խոռոչ…>> և <<Տխուր մեռան կապույտարյա…>>, քանի որ իմ համար այս երկուսն էին ամենամռայլը և քանի որ ես այս երկու բանսատեղությունների մեջ տեսա մուգ գույներ (Սև, մոխրագույն…):

  • ամենատանջալի բանաստեղծությունները 1, 2, 3, 4, 5

Ամենատանջալի բանաստեղծություններ շատ գտա`<<Հրաժեշտ>>, <<Չարտասանված տխուր խոսքեր…>>, <<Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում…>>, <<Կարոտ>> և <<Հրաժեշտի խոսքերից>>, քանի որ այդպիսիս բանասատեղծություններ շատ կան և դրանց մեջ կան նաև մի քիչ մուգ և գիշերային գույներ:

  • ամենատխուր բանաստեղծությունները 1, 2

Իմ համար տխուր էին այս բանաստեղծությունները` <<Հրաժեշտի խոսքերից>>  և <<Աշնան մեղեդի>>, բայց մեջբերում կանեմ <<Աշնան մեղեդի>> բանսատեղծությունից`<<Իմ հոգու համար չկա արշալույս —Անձրև՜ է, աշո՜ւն…>>:

  • ամենաերազկոտ բանաստեղծությունները 12, 3

Այս երեք բանսատեղծություններում հեղինակը կենտրոնացել է երազելու մեջ և ես կարանդձնացնեի այս տողերը`<<Բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ, Մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ ցընորք ու հուշ…>>, քանի որ այս տողերում հեղինակը ցույց է տալիս մի երազանք, մի տենչանք:

  • ամենամենավոր բանաստեղծությունները 1, 2, 3, 4, 5

Ընտրեցի այս բանաստեղծությունները, որպես ամենամենավոր, քանի որ այս բանսատեղծություններում նա ամեն ինչից հոգնել է և նա խնդրում է, որ նրան մենակ թողեն, չհիշացնեն, որ կա սեր, ցնորք, լաց:

  • անենաանհույս բանաստեղծությունները  1

Կարծես թե այս բանաստեղծության հերոսը իրեն հույս է տալիս, երազում է, անհանգիստ է, բայց վերջում կորցնում է հույսը և մնում է անհույս, տողեր`<<Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման, Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ, Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։>>:

  • սիրո հետ կապված բանաստեղծությունները 1, 2, 3, 4, 5

Երևի թե սիրո թեմայով բանաստեղծությունը ամենագունավոր բանաստեղծություններից մեկն է և ես այս հինգ բանաստեղծության մեջ տեսնում եմ հինգ հիմնական գույներ` դեղին, կարմիր, գազարագույն, կանաչ, կապույտ:

9-10 միավոր

  • Հետազոտական աշխատանք. Վահան Տերյանի մտքերից

«Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է»:

«Մշակույթը որպես սերնդից սերունդ փոխանցվող մի բան՝ իր մեջ պարունակում է ազգային բոլոր գծերը»:

«Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է նաև երկրորդը»:

«Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը»:

«Կյանքի մեջ գուցե կեղծիքը այնքան աչք չի ծակում, որքան գրականության մեջ»:

«Կարելի է լինել շատ կուլտուրական մարդ և քիչ իմանալ, և կարելի է լինել շատ իմացող, բայց անկուլտուրական մարդ»:

«Մարդու ամենաթանկարժեք սեփականությունը անկեղծությունն է»:

Վահան Տերյանը հայոց լեզվի մասին:

«Գրաբարը… ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պորճություն, ուճ, ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսել զգալ: ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքան էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն»:

Աղբյուրներ`

http://life.panorama.am/hy/news/2014/02/09/vahan-terynan/91228

https://anushikaghajanyan.wordpress.com/2015/02/08/%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-2/

  • Հավաքել տեղեկություններ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի մասին:

Մթնշաղի անուրջներ, Վահան Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ <<Մթնշաղի անուրջներ>>- Վահան Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։ Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։

Աղբյուներ`

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6_%D5%8F%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6

http://armenianhouse.org/teryan/poems-am/dream.html

https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A9%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B2%D5%AB_%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D6%80%D5%BB%D5%B6%D5%A5%D6%80

  • Խմբով կամ անհատական պատրաստել աուդիո-ընթերցում կամ տեսահոլովակների շարք (ճաշակով երաժշտությամբ և համապատասխան կադրերով):

Լրացուցիչ

  • Ֆիլմեր.

Վահան Տերյան. սիրո բանաստեղծ

Վահան Տերյան-125 Հոբելյանական ակնթարթներ

Հայից Հայ — Վահան Տերյան 125 (Օրենբուրգ)

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32

Վահան Տերյան — Գաղտնի թղթապանակ

Վահան Տերյան — Առաջին ալիք

Հայորդիներ/ Վահան Տերյան/ 28.06.16

Շարքը ենթակա է լրացման…

Առաջին ֆիլմ ` Վահան Տերյան. Սիրո բանաստեղծ

Ես այս տեսանյութը դիտելով Տերյանի մասին նոր տեղեկություններ իմացա, օրինակ`

  1. Լենինն ու Ստալինը իրենց կողքին չեին պատկերացնում Տերյանի նման մարդու և կարճ ժամանակ անց ազատեցին իր պաշտոնից:
  2. 1919թ.-ին նրան ուղարկեցին Թուրքեստան, որը նաման էր ակսորի:
  3. Կինը փորձում էր ինչ անել, որ առողջացնի Վահան Տերյանին:
  4. Տերյանի վիճակը վատանալով, յրա կինն առաջարկում էր գնալ Օրենբուրգ:
  5. Տեյրանի կինը եղել էր դաշնակահարուհի:
  6. Երբ Տրեյանը հասել էր Օրենբուրգ նրա վիճակը մի քիչ լավացավ:
  7. Եվ մի գիշեր նրա ոտքերը և ձեռքերը սառչել էին:

Ինձ շատ դուր եկավ այս ֆիլմ-տեղեկությունը Տերյանի մասին, ես շատ բաներ իմացան նրա կյաքի և կնոջ մասին: Առաջարկում եմ դիտել այս ֆիլմ-տեղեկությունը Վահան Տերյանի մասին, հատկապես այն մարդկանց ովքեր շատ  են սիրում Վահան Տերյանին և ցանկանում են իմանալ հնարավորինս շատ բաներ նրա մասին:

 

Երկրրորդ ֆիլմ ` Վահան Տերյան – Գաղտնի թղթապանակ

Ես այս տեսանյութը դիտելով Տերյանի մասին նոր տեղեկություններ իմացա, օրինակ`

  1. Վահան Տերյանի մինչ օրս հայտնի նամակները 335:
  2. Կան մեծ թվով չբացահայտված նամակներ:
  3. Ասում թե, մինչ օրս չկա Վահան Տերյանից առավել ոչ մեկին չի հաջողվել հղկել և կատարելագործել գրական հայոց լեզուն:
  4. Եղիշե Չարենցը համարում էր Վահան Տերյաին իր ուսուցիչը և պատահական չէր, որ նա հետևյալ տողերը`<<Այլ երգ ունի իմ հոգի լոկ, երբ կարդում եմ-Տերյանը, լոկ մանկական ու նաիրյանը-Ղարսն է հիշում իմ հոգին…>>
  5. Տերյանն ունեցել է գեղեցիկ և նուրբ ձեռագիր:

Այս ֆիլմից ես նույնպես շատ բան իմացա Տերյանի կյանքի և նամակների մասին: Բոլորին առաջարկում եմ դիտել այս ֆիլմը, քանի որ ինչպես ինձ այդպես էլ Ձեզ կտա շատ տեղեկություններ Տերյանի մաիսն

Ամփոփում

  • Բերանացի իմանալ 5 անգիր:

Իմ գերեզմանին դուք չմոտենաք…

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր…

Կարոտ…

Անծանոթ աղջկան…

Տխուր զրույց…

  • Վահան Տերյան փաթեթ(ամփոփում)

Վահան Տերյան փաթեթ…