Posted in Uncategorized

Աշնանային Գեղարդ․․․

Նախագծային շաբաթվա ընթացքում մենք մասնակցեցինք <<Հոգևոր Հայաստան>> նախագծին և այդ նախագծի շրջանակներում գնացինք Գեղարդ։ Հասնելով Գեղարդ՝ շրջեցինք, ընկեր Հասմիկը մեզ մեկնաբանեց յուրաքանչյուր վայր։ Եղանակը նորմալ էր, սկզբից սառը քամի էր, բայց այնքան էլ ցուրտ չէր։ Իսկական աշուն էր՝ հեքիաթային, դեղին և կարմիր տերևներով․․․ Շրջելուց հետո, գնացինք կամարի մոտ, այնտեղ ամեն մեկս կարդացինք մեր ընտրած Մաշտոցի շարականը։ Հետո նստեցինք չոր և խշխշան աշնանային տերևների վրա և ունկդրեցինք Մաշտոցի շարականներից։ Ուկնդրեցինք և հետո ամեն մեկը պատմեց իր զգացումները ուկնդրելու ընթացքում։ Նախագիծն ավարտելուց հետո նստեցինք ավտոբուս, բայց այդքանով չավարտվեց մեր ճանապարհորդությունը։ Մենք գնացինք Ջրվեժի արգելոց, հանգստանալու և վայելելու աշունը։ Այդ ժամանակ սկսեց անձրևել, բոլորս լավ պատրաստվեցինք և դուրս եկանք ավտոբուսից։ Մտանք անտառ, շատ չխորացանք, բայց մեկ է, աշունը հիանալի էր։ Նկարվեցինք, նկարեցինք, հիացանք և վերադարձանք դպրոց։

Leave a comment