Posted in Uncategorized

Վահան Տերյան փաթեթ․․․

Կարդում ենք Տերյան՝ 29.01-02.02.2018թ․

  • Ամեն օր բերանացի ներկայացնել մեկ բանաստեղծություն:

29.01.2018թ․

Դու կգաս

Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,

Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։

Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։

30.01.2018թ․

* * *
Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։
Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,
Լքված լռության ծածկոցն է իջել.
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,
Իմ տխուր հոգում երգերն են ննջել։
Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,
Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից։

31.01.2018

* * *

Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.

Քնքուշաբույր ծաղիկների թերթերում,
Հույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում
Եվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում,
Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում։

Ամենուրեք մի կարոտ ես դու նետել,
Քո ըստվերն ես փռել անծիր աշխարհում,
Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել,
Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում։

Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր
Թափառում եմ և որոնում տխրադեմ,
Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր,
Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։

01.02.2018թ․

* * *

Արդյոք ո՞ւր ես դու… Ա՜խ, արդյոք դու ո՞ր
Ճանապարհների հեռուն ես մաշում.
Երջանի՞կ ես, թե՞ լուռ ու մենավոր
Անդարձ օրերի գարունն ես հիշում։

Արդյոք քո սրտում ի՞նչ հույս է փայլում,
Ո՞ր հողն է գգվում քայլերըդ փափուկ,
Ո՞ր ջուրն է արդյոք յուր լույս հայելում
Մեղմով փաղաքշում դեմքըդ խուսափուկ։

Արդյոք խաղա՞ղ Է սիրտրդ փոթորկոտ,
Արդյոք անցյալի լույսերը մեռած
Չե՞ն հուզում սիրտըդ, իմ հոգու կարոտ,
Իմ քնքուշ սիրած, իմ անդա՛րձ երազ։

02.02.2018թ.

* * *

Անանց կարոտն է իմ սիրտը տանջում,
—Արդյոք ո՞ւր ես դու, արդյոք ո՞ւր ես դու.
Քո անուշ ձայնն է հնչում ու կանչում,
— Բայց դու անհաս ես, հավիտյան հեռու…

Ելնում եմ դարձյալ անվերջ ճանապարհ,
—Կըժպտա՞ս արդյոք, լուսեղեն երազ.
Կրցրե՞ս սրտիս թախիծը խավար,
Կընետե՞ս անուշ ցոլքերըդ վրաս…

Թափառում եմ ու կարոտով կանչում,
— Արդյոք կգտնե՞մ աշխարհում անհուն.—
Բոլոր խոսքերում քո ձայնն է հնչում,
— Բայց անհայտ ես դու, դու չունես անուն…

  • Առանձնացնել հինգական քառատող, որոնք կառաջարկվեն անցորդներին կարդալ իրենց զույգի համար (պուրակային թափառումներ): Տերյանական բացիկներ պատրաստելու համար համագործակցել Անի Հովհաննիսյանի հետ:

Ընտրած քառատողեր՝

***
Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր

Թափառում եմ և որոնում տխրադեմ,
Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր,
Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։

***

Արդյոք խաղա՞ղ Է սիրտրդ փոթորկոտ,
Արդյոք անցյալի լույսերը մեռած
Չե՞ն հուզում սիրտըդ, իմ հոգու կարոտ,
Իմ քնքուշ սիրած, իմ անդա՛րձ երազ։

***

Թափառում եմ ու կարոտով կանչում,
— Արդյոք կգտնե՞մ աշխարհում անհուն.—
Բոլոր խոսքերում քո ձայնն է հնչում,
— Բայց անհայտ ես դու, դու չունես անուն…

***

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։

***

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.

Կարոտավառ երազում ենք միշտ իրար,

Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,

Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

***

Դու ինձ չես տեսնում լուսե երազում,

Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում,

Ես մութ գիշերում քե՛զ եմ երազում,

Բուք ու հողմերում ես քե՛ղ եմ երգում…

 

Ադյունքում՝

  • Մտորումներ-հետազոտական աշխատանք՝ սիրահարներն իրար Տերյան նվիրու՞մ են. ինչու: Ո՞ր բանաստեղծությամբ սիրո խոստովանություն կանեիք (կամ կցանկանայիք՝ ուղղված լիներ ձեզ), հիմնավորեք ընտրությունը:

Իմ կարծիքը՝

Իմ կարծիքով Վահան Տերյանն ունի շատ ու շատ բանաստեղծություններ, որոնք կարող են դառնալ սիրո խոստովանություններ։ Չնայած դրան, հիմա այդպիսի երիտասարդներ շատ քիչ կան, որ սիրո խոստովանություն են անում Վահան Տերյանի և ոչ միայն բանաստեղծության շնորհիվ անի սիրո խոստովանություն։ Բայց երևի այս դարի երիտասարդ աղջիկներին չի հետաքրքրում այդպիսի բաներ, նրանց հետաքրքրում է երևի միայն նյութականը։ Բայց լավն այն է, որ կան այդպիսի երիտասարդ տղաներ, ովքեր դիմում են բանասատեղծության օգնությանը սիրո խոստավանելու մեջ։ Շատ եմ սիրում ընթերցել Վահան Տերյան, բյաց քանի դեռ փոքր եմ և այդքան էլ չեմ հասկանու  սիրել բառի իմաստը, ադ պատճառով չեմ կարող հստակ ասել թե արդյոք կցանկանայի, որ ինձ այդպիսի սիրո խոստովանություն անեն։ Բայց կարող եմ ասել, որ իմ կարծիքով դա հետաքրքիր մոտեցում է։  Դա կարող են գնահատել, ոչ շատ աղջիկնեեր․․․

  • Արդյունքում՝ ստեղծել տեսանյութ-քննարկումներ, իրար հետ ընթերցումներ:
Posted in Uncategorized

Առողջագիտություն․ 29.01.2018թ.

  • Հասկացություն օրգանիզմի մասին

Մարդը, որպես կենդանի օրգանիզմ բնության մեջ և մարդածին միջավայր, դրանց փոխազդեցությունները

առաջադրանքներ

  • սահմանեք օրգանիզմ  հասկացությունը
  • ինչպես և ինչու է այն գործում որպես մի ամբողջություն
  • ինչ բան է մարդածին միջավայրը
  • ինչպես է մարդածին միջավայր ազդում բնության վրա

Առողջ ապրելակերպ :

Ինչ է առողջությունը։

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ մարդը լավ է զգում իրան։

Ինչպես առողջ լինել, առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մասերը։

Առողջության գործոնները։

1. Շրջակա միջավայր

2. Հիգիենա

3. Նորմալ հոգեվիճակ

4. Աղքատություն

5. Առողջ սնունդ

6. Վնասական սովորույթներ

7. Առողջ ապրելակերպ

8. Մարզանք և կոփում

9. Ժառանգականություն

10.Կրթություն

 

   Անձնական հիգիենա

Ինչ բան է հիգիենա

https://kristinesahakyants.wordpress.com/2014/02/27/%D5%B0%D5%AB%D5%A3%D5%AB%D5%A5%D5%B6%D5%A1/