Posted in Քերականություն

Գրառում․ Հասմիկ Սիմոնյանի բլոգ

«Ճանաչենք մեր ժամանակակիցների» շուրջտարյա նախագծի շրջանակներում ուսումնասիրեցի Հասմիկ Սիմոնյանի բլոգը և ծանոթացա նրա աշխատանքներին։ Շատ հետաքրքրեց դեռ նախագծին ծանոթանալուց, իսկ բլոգը նայելուց և կարդալուց շատ բավականություն ստացա։ Հետաքրքրության շարժիչ ուժն այն էր, որ բլոգում ոչ միայն հեղինակային նյութեր էին, այլ նաև տարբեր երկրների ժամանակակից գրողների աշխատանքները, ինչպես նաև սերիալների մասին և տարբեր հարցազրույցներ կարելի է գտնել, ի դեպ բոլորը թարգմանված էին Հասմիկ Սիմոնյանի կողմից։ Ընթերցեցի թե՛ թարգմանած նյութեր, թե՛ հենց իր գրածները և նկատեցի նաև յուրաքնաչյուր նյութի անհատական ընտրված նկարները, որը շատ կարևոր է նյութի համար, քանի որ հենց դա կարող է հետաքրքրության պատճառ հանդիսանալ։ Շատ տպավորված եմ բլոգից և հուսով եմ, որ հանդիպումն ավելի լավ կանցնի։

Leave a comment