Posted in Uncategorized

Առաջին շաբաթն ավարտվե՜ց․․․

Վերջապես մեկնարկեց շատ սպասված Ձմեռային ուսումնական ճամբարը։ Առաջին շաբաթը անցավ սպասվածից լավ և հետաքրքիր։ Մենք մեր ջոկատով արդեն հասցրել ենք միասին քննարկել մեր նախագծերն ու ճամփորդությունները։ Ճամբարային օրերն անցնում են մեկը մեկից հետաքրքիր և հավես տրամադրությամբ։ Արդեն հասցրել ենք թափառել Բանգլադեշով, տեսնել ամանորյա զարդ ու լույսերը, լուսանկարել, հասցրել ենք ճամբարային ուրախ պարատան մասնակցել, ձմեռային մարզական խաղերի, խաղում ենք հետաքրքրաշարժ, ինտելեկտուալ խաղեր։ Ինքներս պատրաստում ենք մեր ընդմիջումը։ Մենք այս ճամբարի ընթացքում նախագծել ենք մի քանի ճամփորդություններ․ մյուս շաբաթ մենք այցելելու ենք Էջմիածնում գտնվող բացօթյա թանգարան, ունենալու ենք եռօրյա ճամփորդություն՝ Տավուշի մարզ, այցելելու ենք սահադաշտ, իսկ հաջորդ շաբաթվա սկզբին կլինենք Ջրվեժի արգելոցում՝ ձմեռային մարզական խաղերի։Մեր ջոկատով պատրաստվում ենք նաև ներկայացման։ Շաբաթվա վերջին օրն էր այսօր և մեր օրն անցավ երգ ու պարով։ Պարատուն և երգուսուցում արեցինք, իհարկե օրը օր չէր լինի առանց ինտելեկտուալ խաղերի և նախագծերի։ Մի փոքր ուզում եմ խոսել ճամբարի կարևորության մասին, քանի որ ամեն տարի ճամբարներին մասնակցելով հասկացել եմ շատ կարևոր մի բան, որ յուրաքանչյուր ճամբար էլ ավելի է մտերմացնում, ջերմ մթնոլորտ ստեղծում սովորողների և ուսուցիչների միջև։ Չկա ավելի հաճելի բան քան աշխատել միասին, ճամփորդել միասին և յուրաքանչյուր բան անելը միասին` ջոկատով։

Ջոկատավար` Մարալ Կարապետյան…

One thought on “Առաջին շաբաթն ավարտվե՜ց․․․

Leave a comment