Posted in Գրականություն և Հայոց լեզու

Գրականություն․ 09.12.2020թ․

Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» առակը։

  • Հեղափոխություն և հեղափոխականներ՝ գաղափարախոսություն, առաջնորդներ, կանոններ (պատվիրաններ)։

Մի ծեր խոզուկը իր մահից երեք օր առաջ հավաքում է ֆերմայի բոլոր գազաններին և հեղաափոխության միտք է տալիս, որը իհարկե ի կատար է ածվում մի քանի օր հետո, երկու խոզերի՝ Ձնագնդիի և Նապոլեոնի կողմից։ Հեղափոխությունից հետո անմիջապես յոթ կանոններ (պպտվիրաններ) են գրում․

1. Բոլոր երկոտանիները թշնամի են:
2. Բոլոր չորքոտանիները կամ թևավորները բարեկամ են:
3. Անասունը երբեք հագուստ չի հագնի:
4. Անասունը երբեք անկողնում չի քնի:
5. Անասունը երբեք ոգելից խմիչք չի օգտագործի:
6. Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի։
7. Բոլոր անասաունները հավասար են:

  • Հանրության մեջ պաշտամունքի ձևավորում դեպի բռնապետները (Դմբուզի անխախտ հավատը, խոզերին ավելի շատ սնունդ հատկացնելը, նրանց ավելի բարեկեցիկ ապրելը նորմալ համարելը)։

Բռնապետները սկսեցին իրենց վեր դասել մնացած անասուններից, իրենց սնունդը միշտ ավելի շատ էր լինում, ամեն ինչ լինում էր ի օգուտ խոզերի հարմարության, իսկ հասարակությունը դրան նորմալ էր նայում, քանի որ նրանց համար դա պաշտամունք էր, իսկ դրա վառ օրինակներից է Դմբուզը, ով վերջում մահացավ ուժասպառ լինելու պատճառով։

  • Բռնապետության իրական դեմքը (հավերի ցեղասպանությունը և դժգոհողների մահապատիժը, անընդհատ ձգվող շինարարությունը, պատերազմի մշտական վախը, որ սերմանում են իշխանավորները)։

Նապոլեոնը նստելով իշխանության գլուխ սկսեց շատ դաժան վարվել կենդանիների հետ, օրինակ հավերի ցեղասպանություն կատարեց, քանի որ նրանք բողոքում էին և դրանից հետո դժգոհողներին սպառնաց մահապատժով, կենդանիներին ստիպում էր շատ աշխատել, սակայն քիչ ուտելիք էր տալիս, իսկ չհնազադվելու դեպքում վախեցնում էր պատերազմով, կարճ ասած դարձավ բռնապետ։

  • Սեփական իշխանության հենարանները՝ ոչխարների գաղափարական դաստիարակությունը (ինչ սովորեցնում էին, դա էլ ասում էին՝ երկու ոտքը վատ է, չորս ոտքը լավ է), շների վարժեցումը անվերապահորեն իրենց պաշտպանելու (կկրծեին իրենց տերերին սպառնացողների կոկորդը)։

Հասարակության մեջ որպեսզի իրենց դաշնակիցներ ստեղծեին, նրանք ոչխարներին՝ որպես չկրթվածներ, սովորեցրեցին ընդհամենը մի նախադասություն, որը դարձավ նրանց կարգախոսը․ երկու ոտք վատ, չորս ոտք լավ։ Իսկ շներին՝ որպես ուժեղ կենդանիների, վարժեցրեցին և դարձրեցին հասարակության ահն ու սարսափը։

  • Ի վերջո բոլոր պատվիրանների մերժումը կամ փոփոխումը՝ որպես բռնապետության ամենավառ ապացույց։

Գլխավոր բռնապետը՝ Նապոլեոնը իր իշխանության ժամանակ հերթով խախտում և բոլորին հիմարեցնելով փոփոխում է այն իր օգտնի՝ ավելի մեծ առավելություն տալով խոզերին և իշխանության բոլոր անդամներին։

  • Համեմատություն մեր տեսած հեղափոխությունների հետ։

Ես տեսել եմ միայն մեկ հեղափոխություն, որն էլ իր հերթին նման էր առակի հեղափոխությանն այնքանով, որ երկու տեղում էլ բոլորը միաձայն մի բան էին ցանկանում, և հասարակությունը մի բուռ դարձած ոտքի ելավ և հաղթեց։ Երկու տեղում էլ անհատ առաջնորդններ կային, որոնք էլ հեղփոխության շարժիչ ուժն են։ Արդեն մի քանի տարի անցել է իմ տեսած հեղափոխությունից, չեմ կարող ասել, որ նույն է ինչ առակում, սակայն հեղափոխությունը մնում է հեղափոխություն, և ինչքան էլ փոխվի իշխանությունը մեկ է միշտ հեղափոխության տեղ կա։

Leave a comment