Posted in Գրականություն և Հայոց լեզու

Գրականություն․ 02.12.2020թ․

Կարդում ենք Ջորջ Օրուելլի «Անասնաֆերմա» առակը։

  • Առանձնացրու այն կերպարները, որոնք հասարակության կոնկրետ շերտ են ներկայացնում։

Հասարակության շերտ են ներկայացնում ձիերը, ոչխարները շները, ագռավն ու ավանակը՝

Ձիերից գլխավորը Դմբուզ էր, ով հավատարիմ և աշխատասեր էր, պատրաստել էր աշխատել հանուն բոլորի և բոլորի փոխարեն, և անում էր այն ինչ ասում էր իշխանությունը։ Երեքնուկը և Մոլլին նույնպես ձիեր էին, սակայն մեկը սթափ էր մտածում և փորձում էր խելքի բերել Դմբուզին, իսկ մյուսը ծույլ և թեթևամիտ էր, ով վերջում անհետացավ։ Ոչխաները այն հասարակության շերտից են, ովքեր հեշտ կառավարվելի են իշխանության կողմից (ի դեպ այն պատճառով, որ բավարար կրթված չեն եղել) և միշտ իշխանության կողմից են լինում։ Շները նույնպես իշխանության կողմից արդեն մոնիպուլացված հասարակության շերտ է, ովքեր ֆիզիկական ճշման են ենթարկում անհնազանդվողներին։ Բենիամին ծեր ավանակը, ով տարիքով մեծ էր բոլորից և թերահավատորեն էր վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում էր իր շուրջը։ Նաև շատ կարևոր շերտ հասարակության մեջ՝ ագռավ Մովսեսը, ով մշտապես չէր մնում ֆերմայում, իսկ գալուց էլ պատմում էր «Շաքարաքլոր Լեռան» մասին, նա հասարակության այն շերտի ներկայացուցիչն էր, ով ուղղակի թողնում գնում է ֆերմայից (երկրից) և վերադառնալուց էլ պատմում է թե ինչպիսին է կյանքը «դրսում»։

  • Առանձնացրու այն հատվածները, որտեղ երևում է իշխանության և հասարակության միմյանցից հեռանալը։

Կոնկրետ հատված չեմ կարող առանձնացնել, սակայն իշխանության և հասարակության միյմյանցից հեռանալը սկսվեց այն պահից, երբ իշխանության գլուխ բարձրացավ Նապոլեոնը և սկսեց հասարակությանը հիմարացնելով սկսեց առավելություն տալ իշխանության անդամներին և «իր բարեկամներին»։

«Մարդ արարածը այնքան ագահ է, որ սեփականեցնում է այն ամենը, ինչ կարող է սեփականեցնել։»

Եվս մեկ ապացույց և օրինակ մարդու ագահության և շահամոլության վերաբերյալ։ Մեր առօրյա կյանքում նույն պատկերը կարելի է տեսնել, սակայն առակի մոտիվներով նայենք քաղաքական տեսանկյունից։ Մարդն իրոք բնույթով ագահ է, իսկ այն ժամանակ երբ իր դիմաց դրված է մեծ հնարավորություն, որով նա կկարողանա «հագեցնել իր ագահության քաղցը» թեկուզ որոշ չափով, նա մեծ հավանականությամբ կգերվի և կսկսի չորս բոլորը սեփականեցնել։ Օրինակ՝ Ձնագնդին և Նապոլեոնը հանդիսանում էին հեղափոխության առաջնորդներ և հետագայում էլ նոր իշխանության ղեկավարներ, սակայն նրանց չես կարող համեմատել իրար հետ, քանի որ այն ժամանակահատվածում, երբ նրանք ղեկավարում էին միասին և թե ինչ եղավ հետո, շատ պարզ կարելի է նկատել, որ Ձնագնդին իր լավ գաղափարներով ցանկանում էր առաջ գնալ և հաշվի նստել հասարակության հետ, իսկ Նապոլեոնին սկսեց չհետաքրքրել դա, երբ նա տեսավ ղեկավարման մյուս կողմը՝ սեփականեցումը։ Բայց ինչպես մեր օրերում այնպես էլ առակում, «Ձնագնդիները խաղից հեռացվում Նապոլեոների կողմից» կամ էլ նրանք պարզպաես չկան։

Leave a comment