Posted in Գրականություն 9-րդ դասարան, Uncategorized

Տարածաշրջանային գրականություն

Անկեղծ ասած, սկզբից ընթերցելով չէի հասկանում թե բանն ինչումն է, սակայն հիշելով վերնագիրը և տեքստի անհավանական լինելը հասկանալի է, որ այս ամենը երազ էր։ Երազ էր, մի հոր երազ, ով զրուցում էր իր զոհված որդու հետ։ Նրանց զրույցն այնքան իրական էր և զգացմունքային, շատ տպավորված եմ։

Որպես մահվան-կյանքի մասին հատված կառանձնացնեմ սա.

Քեզ համար հեշտ է այդպես ասել, դիահերձարանում երբ քեզ տեսա՝ կուրծքդ պատռված, բոյ֊բուսաթով պառկած, աչքի լույսի պես պահած֊փայփայած իմ Բաչուլիային, ինչ֊որ բան մեռավ իմ մեջ, բոլորովին այլ մարդ դարձա այդ պահին, ավելի ճիշտ, ոչ թե մարդ, այլ կենդանի դիակ։

Ինքը՝ հենց տեքստը, մահածաց և կենդանի մարդու զրույց է, սակայն չեմ կարող հստակ հիմնավորեմ, թե ինչո՞ւ հենց այդ հատվածը։

Դավաճանություն և հայրենապաշտություն, անհամատեղելի բառեր, իսկ թեման կնկարագրի այս մեջբերումը.

Մահ չէինք տենչում… Չէ… Դա չեմ կարող ասել… Կարծում էինք՝ և՛ թշնամին, ե աշխարհը կտեսներ՝ ինչ արժեր մեզ համար մեր հողի ամեն մի թիզը… Կարծում էինք՝ կհասկանային մեզ, կհասկանային, որ հայրենի երկրի պաշտպանության համար տանկերի դեմ ելանք մերկ ձեռքերով… Եվ ի վերջո թվում էր՝ կգթային… Կհասկանային… Չհասկացան… Չգթացին…

Հանրության առաջ զոհված տղան կատարեց իր պատրքը մինչև իր կյանքի վերջ, դրա հետ մեկտեղ նա թե՛ գիտակցում էր պատերազմի գնալու մեծ ռիսկերը, թե՛ չդավաճանեց իր հոր խոսքերին և միայն ուրիշների բերանը <<լեզու չդնելու>> համար գնաց։ Իսկ տեքստից կմեջբերեմ հենց այս հատվածը.

Մեկը հո պիտի գնար։ Ի՜նչ է՝ ես արտոնյա՞լ էի։ Հո չէի թաքնվելու, հայրի՛կ։ Իսկ եթե ուզում ես ճիշտն իմանալ, հանուն քո սիրո գնացի։ Ռադիո֊հեռուստատեսությամբ գոռում֊գոչում էիր, թե հայրենիքը վտանգի մեջ է, հայրենիքը պաշտպանենք։ Եթե ես չգնայի, մարդիկ լեզու կառնեին, թե իր տղային թաքցրել, ուրիշների գլխին է հայրենասիրության քարոզ կարդում։

Զինվորներն ամենակարևոր դերն են խաղում մեր կյանքում, քանի որ եթե նրանք չլինեի մենք չենք կարող հանգիստ ապրենք մեր երկրում, և հենց նվիրված մարդիկ կարող են գիտակցաբար պահեն սահմանը և ճակատագրին թողնեն իրենց կյանքը։ Մեջբերում.

Մենք խաբված չենք, հայրիկ, մենք լավ գիտեինք՝ հանուն ինչի էինք գնում։

Այս պատմվածքը հին ժամանակների մտածելակերպի մասին է, և հիմնականում մարդկանց մեղադրանքի։ Մարդ միշտ էլ մեղադրում է, անկախ տարիքից, սակայն ժամանակի հետ փոխվում է միայն մեղադրանքի բնույթը։ Կոնկրետ այս պատմվածքում մեղադրում էին մարդուն իր անվան բացատրության մեջ և բռնի ուժով ստիպում էին որպեսզի ինքն իր ձեռքով հաստատի մեղադրանքը, իսկ վերջում անօրինական ազատազրկեցին և ուղարկեցին բանտ։ Անգամ երբ երեք տարի անց նա դուրս եկավ բանտից, նրան չէին թողնում որ նա ապրի իր իսկ հայրենիքում, և իր կամքին հակառակ նրան տարան Ծղալտուբո (այլ տեղ)։ Մի մարդու կյանքը խորտակվեց, և խորտակեցին նրանք, ում դուր չէր գալիս նրա անունը. կատարյալ հիմարություն։

Այս ամենն այն ժամանակ լուրջ վիրավորանքի և մեղադրանքի պատճառ է եղել, դա միայն խոսում է մարդու անգրագետ և սահմանափակ լինելու մասին։ Եթե հիմա նայենք, մենք ինքներս մեղադրում ենք մարդկանց, թեկուզ չգիտակցելով, սակայն դարձել է սովորություն։

Այդ մեղադրանքները կարող են լուրջ ազդեցություն թողնեն մարդու վրա, քանի որ մեղադրելը հեշտ և ծանր է, իսկ մեղադրվողը մեկն է, և միայն ուժեղ մարդիկ կարող են հաղթանակած դուրս գան այդ ամենի մեջից. <<Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր>>։

Հենց այս պատմվածքում մեղադրողներին չեմ կարող ինչ-որ կերպ արդարացնել, քանի որ ինձ համար պատճառ չի կարող հանդիսանալ մարդուն մեղարդել իր անվան համար։ Մեղադրողները իրենց դնում են ամենագետի տեղը (միայն անգրագետը կարող է իրեն համարել ամենագետ) և փորձում են ինչ որ մեկի արարքը գնահատել ու խրատել, իսկ այդպիսի դեպքերում մարդկանց արդարացնելն անհնար է…

Այս պատմվածքը հասկանալու համար ինձ հարկավոր էր ընթերցելուց հետո վերլուծել ամեն ինչ, քանի որ գլխավոր իմաստը և ասելիքը թաքցված էր յուրաքանչյուր տողի տակ։ Պատմվածքը հասարակության հայացքների մասին է, քանի որ այս պատմվածքի հերոսուհին ապրում էր իր նկարած և պատկերացրած աշխարհում, և շատ անկեղծ արտահայտում էր իր կարծիքը, ինչը անհասականալի էր շրջապատի՝ սկսած մոր և ամուսնու համար, և հենց այդ պատճառով նրանք տարան կնոջը հոգեբույժի մոտ, և ըստ իս նա մնաց հոգեբուժարանում, որպես հիվանդ։ Բոլորը սովոր են ապրել հասարական ստանդարտ նորմերով և գրված օրենքներով, դա այն գլխավոր փուլն է, որով որոշվում է թե արդյո՞ք հասարակությունը քեզ ընդունեց։ Ես ինքս կարծում եմ, որ մարդ պետք է ունենա իր օրենքները և ինքս ունեմ իմ հստակ գծած օրենքները, և հասարակության օրենքները դրանից վեր չեմ դասի։ Ես առհասարակ հասկանում եմ մարդկանց, սակայն չեմ կարող բոլորին ընդունել, քանի որ ոչ բոլորի օրենքներն են ինձ համար հարմար։ Այո, ես ինքս զերծ եմ մնում այն մարդկանից, ովքեր նման չեն ինձ կամ այն ստանդարտներին, որոնք հասարակությունն է ընդունել։ Նույնը կասեմ «նորմալ» և «ոչ նորմալ» արտահայտությունների մասին, դրանք նույնպես մարդն իր համար է ընտրում, և նորմալ է, որ ոչ բոլորին դուր գա։ Ես ունեմ իմ համար գրված և հաստատված «նորմը» և «ոչ նորմը», դրանով էլ շարժվում եմ առաջ։ Իսկ ինչը վերաբերվում է «չգրված օրենք»-ին, կարծում եմ չկան «չգրված օրենքներ» կան «անհասականալի օրենքներ», այսինքն օրենքներ, որոնք չի «կնքել» հասարակությունը։

Վերջաբան․ ամփոփում՝

Կարդալով այս երեք պատմավծքները կասեմ, որ շատ տպավորված եմ, և պարզապես գրականություն չէր, այլ կյանքից վերցրած ռեալ խնդիրներ։ Պատմվածքները ընթերցելով կարող եմ ասել, որ մի ամբողջ քայլ առաջ եմ գնացել, որոշ տեղեր հաստատել եմ կարծիքս, իսկ որոշ տեղեր ստիպել է մտածեմ դրա շուրջ և կարծիք կազմեմ։ Շատ հաճույքով եմ կարդացել երեքն էլ, չնայած նրան, որ երեքն էլ ընթերցելուց հետո հարկավոր էր մտածել և վերլուծել, իսկ հետո արդեն հասկանալ ողջ ասելիքը։ Իմաստային առումով շատ սիրեցի «Թարս ու շիտակ»-ը, սակայն որպես հեշտ ու հասկանլի ընթերցվող շատ հետաքրքրեց «Կոնտրիձե»-ն և «Երազ»-ը։ Երեքն էլ հիանալի էին և շնորհակալություն այս նախագծի համար։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s