Posted in Uncategorized

Ուսուցչի օր․․․

01-05.10.2018թ․

Տնային աշխատանք՝

Կարդալ մանկավարժ Շալվա Ամոնաշվիլու ,,Ինչ է կրթությունը,, հոդվածը:

  • Առանձին-առանձին մեկնաբանիր բոլոր մտքերը (ինչպես ես հասկանում արտահայտած միտքը, համաձայն ես, թե՝ ոչ — ինչու):

Վերլուծություն՝

Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:

Ամեն մարդ  հավատում է իր Աստծոն և երբ մարդ կրթվում է, նա նոր պատկերավումներ է ունենում Աստծո մասին, այդպես էլ Աստծո պատկերը բացահայտվում է յուրաքանչյուրի համար։

Այն Անմահության ճանապարհի, Անսահմանության ճանապարհի ընբռնումն է:

Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ սովորում ես միշտ, սովորում ես քո ամբողջ կյանքը, անգամ ամենափորձառու մարդն է սովորում և միայն քո ստացած գիտելիքներն են, որ մտում են քո հետ։

Այն դեպի Լույս տանող ուղի է:

Ես համաձայն եմ, քանի որ կրթություն ստանալով քո առաջ բացվում են շատ ճանապարհներ, հասկանում ես ավելի շատ, շատ հարցերի պատասխաններ բացահայտվում են և քո կյանքում մտնում է Լույսը։

Այն գիտակցության ընդլայնման միջոցով կյանքի ճանաչողություն է:

Համաձայն եմ, քանի որ կրթության շնորհիվ դու ունենում ես գիտելիքների մեծ պաշար և կյանքը քո համար դառնում է որոշ չափով հասկանալի։

Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ վեհությունը և հանդիսավոր գեղեցկությունը:

Համաձայն եմ, քանի որ կրթության շնորհիվ մարդ ձգտում է վերափոխել Երկիրը, հասցնել բարձր մակարդակի և գեղեցիկին։

Կրթությունը համընդհանուրի բարեկեցությունն է:

Համաձայն եմ, քանի որ կրթությունը կարող է ազդել մարդու գիտակցության վրա, մարդիկ դառնալով բանիմաց կարող եմ միաավորվել և կյանքը սարքել բարեկեցիկ։

Կրթությունը Երկրի վրա Լույսի հաղթանակն է:

Համաձայն եմ, քանի որ եթե բոլորը կրթվեն դա նրանց կտանի դեպի Լույսը և եթե ամեն մարդու մեջ լինի Լույս, ապա Երկրի վրա Լույսը կհաղթի։

Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա Էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու:

Համաձայն եմ, քանի որ երբ դու կրթվում ես քո միտքը զարգանում է, բացահայտում ես քո Ով լինելը և թռչում ես քո մտքի արագությամբ։

  • Գրել փոքրիկ շարադրություն (8-10 նախադասությամբ), թե ում եք համարում ձեր ուսուցիչը և ինչու. պատմեք նրա մասին, ձեր և նրա հարաբերությունների մասին, ինչ եք նրանից սովորել (կամ՝ սովորում), ինչով է նա առանձնահատուկ…

Կյանքիս ուսուցիչը․․․

Հիմա կարդա այս առակը և կատարիր առաջադրանքները:

  • Բացատրիր ,,հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը։

Մարդ իր մեջ վառում է կրակ, անցնելով փորձություններ , որպեսզի ստանա իդեալական կրակ, իսկ հետո հսկում է կրակը, որ չհանգի։ Ես հոգում կրակ ունենալ արտահայտությունն ասոցացնում եմ հույսի և հավատի հետ, որ մարդ լի է հավատով և հույսով է առաջ շարժվում։

  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի․․․

Երբ մարդկանց մոտ չվառվի կրակը, աշխարհը կընկղմվի խավարի մեջ։ Ես այդ արտահայտությունը հասկանում եմ, որ աշխարհի բոլոր մարդկանց մոտ կհանգի հույսը և հավատը և աշխարհը կլցվի մարդկանց անհույս հոգիներով։

  • Տեքստում գտիր վարժապետ, օջախ, անախորժ, բորբոքվել, վաղօրոք, խարդախ, շիջանել, սուզվել բառերի հոմանիշները։

Վարժապետ – Ուսուցիչ

Օջախ – Խարույկ

Անախորժ – Տհաճ

Բորբոքվել – Վառվել

Վաղօրոք – Նախապես

Խարդախ – Կեղծ

Շիջանել – Հանգցեցնել

Սուզվել – Ընկղմվել

  • Ի՞նչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):

Հոգևոր ուղի․․․

Դպրոցական ուսուցչի խոստովանությունը — Ջոն Թեյլոր Գատո (մանկավարժ, ԱՄՆ):

  • Մեկնաբանիր Ջոն Գատոյի խոստովանությունը (նախաբան) սովորողի տեսանկյունից:

Ջոն Գատոյը մատծում էր, որ երեխային պետք է ազատություն տալ, ազատ արտահայտվելու հնարավորություն։ Ես համաձայն եմ, քանի որ մեր դպրոցում նույնպես կիրառվում է այդ մեթոդը։ մենք ունենք մեր ազատ կարծիքը և ազատություն։ Դա օգնում է սովորողին ապագայում՝ կյանքում ինքնահաստատվելու համար։

Լրացուցիչ առաջադրանք`

Ծնողների հետ միասին կարդալ Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին, քննարկել և հարցազրույց վարել նրանց հետ, թե իրենք ինչ են ուզում, որ ուսուցիչը սովորեցնի իրենց երեխային (ներկայացնել հոդվածի, ձայնագրության կամ տեսանյութի տեսքով):

Կարդացինք, քննարկեցինք, իսկ հիմա մայրիկիս խոսքը՝

– Ես ակնկալում եմ, որ դպորցը կսովորեցնի իմ երեխային կյանքում լինել ազնիվ, արդար, սիրի փոքրերին, հարգի մեծերին և նույնանման վերաբերմունք պահանջի դիմացնից։ Իհարկե, Ձեր դպրոցը շատ է սովորեցնում ճիշտ վերաբերվել հասարկությանը, բնությանը, բայց ցանկանում եմ, որ նաև լինի շատ հետևողական իր կողմից տրված պահանջների իրականացմանը։ Թեպետ, այս ամենը ես սովորեցնում եմ իմ երեխաներին, սակայն դպորցի աջակցությունը բավականին մեծ է, այս հարցում։ Հույսով եմ որ ադյունքում մենք կունենանք հասարակությանը պիտանի մարդիկ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s