Posted in Uncategorized

《Փորձանքով》լի եռօրյա ճանապարհորդություն

Առաջին օր՝

Եվս մի եռօրյա ճանապարհորդություն հունիսի 6-ին դեպի Ձիթհանքով գյուղ: Հավաքվեցինք և շարժվեցինք: Երբ մտանք Արագածոտնի մարզ, մի կանաչապատ տեղ կանգնեցինք, հանգստացանք, խաղացինք և ուղևորվեցինք դեպի Ձիթհանքով գյուղ: Տեղավորվեցինք, խաղերը խաղացինք և հանգստանալուց հետո գնացինք Կարմիր վանք: Այնտեղ հարցազրույց վերցրեցինք մի մարդուց, ով մասնակցել էր այդ կառույցի վերակառուցմանը: Մնալուց հետո ետ վերադարձանք: Արդեն ուշ էր. ժամանակն էր քնելու:

This slideshow requires JavaScript.

Երկրորդ օր՝

Իսկական փորձանքն այս էր: Երկրորդ օրն էր, բոլորս արթնացանք, նախաճաշեցինք և գնացինք դաշտ՝ ուրց հավաքելու: Լիքը ուրց հավաքեցինք և թարսի պես, հենց ուզում էինք վերադառնալ, եղանակը թարսվեց, և սկսվեց կարկուտը. բոլորս վազում էինք: Երբ հասանք, կարկուտն ավարտվեց, փոխվեցինք և պարզեցինք, որ հինգերորդ դասարանի Էրիկի հեռախոսը կորել է: Մի քիչ մնացինք, և տիկին Հարությունյանը Էրիկի հետ գնաց դաշտ՝ հեռախոսը գտնելու: Իհարկե չգտան, բայց այդ փնտրտուքի ժամանակ տիկին Հարությունյանը ծանոթացավ մի կնոջ հետ, ով աշխատում էր Ձիթհանքով գյուղի միջնակարգ դպրոցում՝ ուսուցիչ: Մեկ է, եղանակը մեր կողմից չէր, էլի եկավ անձրև, ցուրտ էր: Բայց մենք սեբաստացի-ճամփորդներ ենք, հո չենք թուլանա կամ վախենա: Վահե պապաիկը՝ Արեգի պապիկը, կրակ վառեց, խորոված արեց: Կերանք-կշտացանք, և այսօրն էլ այսպես փորձանքով անցավ:

Երրորդ օր՝

Արդեն վերջին օրն է, պետք է ամեն ինչ հասցնեինք: Առավոտյան արթնացանք և գնացինք Սիլվա տատիկի տուն: Այնտեղ մտանք մի մատուռ, հարցազրույց վերցրեցին և գնացինք եղեռնի ժամանակ զոհված մարդկանց հիշատակի համար մի հուշարձանի մոտ: Նկարվեցինք և գնացինք նույնպես մի հուշարձանի մոտ, որը կառուցվել էր մարագում այրված անմեղ մարդկանց հիշատակի համար: Կաթոլիկ եկեղեցի նույնպես հասցրեցինք մտնել: Հետ գալու ճանապարհին մտանք մի թոնրատուն, որտեղ երկու կին լավաշ էին թխում, Իհարկե, թոնրի մեջ չէ, որովհետև թոնիրը երեկվա անձրևով և կարկուտով էր լի: Բայց նրանք թխում էին էլեկտրական մեքենայով:  Հետո վերադարձանք, մի խումբ տղաներ գնացին հեռախոսը դաշտում գտնելու, իսկ մենք տիկին Հարությունյանի հետ գնացինք միջնակարգ դպրոց: Հարցազրույց ունեցանք տնօրենի հետ: Դպրոցի մոտ տեսանք եկեղեցի, մտանք, մոմ վառեցինք: Տղաները, միևնուն է, չգտան հեռախոսը: Ժամանակն է վերադառնալու: Ճանապարհին՝ Թալինում,  մտանք Սբ. Առաքելական և Սբ. Աստվածածին եկեղեցիներ, մոմ վառեցինք: Մի տեղ ուզում էինք կանգնել հանգստանալու համար, բայց սկսվեց անձրև, ճանապարհին տեսանք մի տաղավար: Գնացինք, նստեցինք, կերանք և շարժվեցինք: Ավտոբուսում տարբեր քաղցրավենիքներ կերանք և հասանք տուն:

This slideshow requires JavaScript.

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s