Posted in Uncategorized

Եռօրյա ճամփորդություն դեպի Իջևան

Հոկտեմբերի 21-ին ընկեր Հարությունյանը մեզ` 4-րդ-9-րդ դասարանի մի խումբ աշակերտներիս, տարավ Իջևան: Այնտեղ մենք պետք է մնայինք հյուրանոցում՝ երեք օր: Առավոտյան ժամը 9-ին հավաքվեցինք Սուրբ Երրորդություն  եկեղեցու մոտ, մտանք եկեղեցի, մոմ վառեցինք, մեզ բարի ճանապարհ մաղթեցինք և դուրս եկանք եկեղեցուց: Դրսում մեզ սպասող մեր ծնողները մեզ ցտեսություն և բարի ճանապարհ մաղթեցին: Երբ նստեցինք ավտոբուս, բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ պետք է հասնենք հյուրանոց: Ավտոբուսում մենք երգեցինք, ծիծաղեցինք և խաղեր խաղացինք: Ճանապարհին կանգնեցինք Ջուխտակի, Գոշավանք մոտ, իսկ հետո գնացինք հյուրանոց: Երբ մտանք մեզ հատկացրած սենյակը, զարմացանք` այն կահվորված էր և շատ գեղեցիկ: Մեր իրերը տեղավորելուց  հետո իջանք ներքև ու սկսեցինք խաղալ: Եվ այդպես ավարտվեց մեր առաջին օրը: Երկրորդ օրն առաջինը գնացինք Աչաջուր գյուղ: Այնտեղ մենք երեխաներից և մեծերից հարցազրույց վերցրեցինք, գրքեր և գլխարկներ նվիրեցինք: Տարբեր բաներ իմացանք Աչաջրի մասին: Օրինակ, թե ինչո՞ւ է գյուղը կոչվում Աչաջուր: Պարզվում է, որ տեղացիների բարբառով <<աչ>> նշանակում է երկկողմանի, իսկ հնում այդ գյուղի երկու կողմերից ջուր է եկել: Հետո գնացինք Մակարավանք: Այնտեղի աղբյուրից ջուր վերցրեցինք և գնացինք ավտոբուս: Վարորդը մեզ ասաց, որ պետք է ոտքով գնանք: Ինը հոգով երկար քայլելուց հետո նստեցինք ավտոբուս: Երբ հասանք հյուրանոց, շատ էինք հոգնել և որոշեցինք մի լավ հանգստանալ: Սա էլ մեր երկրորդ օրը: Իսկ երրորդ օրն արդեն հավաքվեցինք: Տուն գնալու ճանապարհին մտանք Հաղարծին, մոմ վառեցինք, հանգստացանք և շարունակեցինք մեր ճանապրհը: Իհարկե, բարձրացանք Սևանի <<Աղթամար>> կղզին, հիացանք  մեր կապուտաչյա Սևանով և շարունակեցինք մեր ճանապարհը դեպի տուն:

Եվ այսքանով ավարտվեց մեր եռօրյան ճամփորդությունը, որը լի էր հետաքրքիր իրադարձություններով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s